Վրաստանի վարչապետը հրաժարական է տալիս
BLOGԳագիկ Համբարյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հրաժարական է տալու... Այս մասին հաղորդում է Sputnik-ը... Ըստ վերջինիս տվյալների՝ Ղարիբաշվիլին հրաժարականից հետո ղեկավարելու է «Վրացական երազանք-Դեմոկրատական Վրաստան» կուսակցության նախընտրական շտաբը և «Վրացական երազանք» դաշինքի ընտրական ցուցակը... Սակայն կառավարության վերահսկողությունը կրկին իր ձեռքում կպահի Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին... Ըստ կառավարությանը մոտ կանգնած քաղաքական գործիչներից մեկի՝ Վրաստանի նոր վարչապետ կնշանակվի Իվանիշվիլիի «մարդկանցից»՝ Վրաստանի ԱԳՆ նախարար Գեորգի Կվիրիկաշվիլին...Նախատեսվում են նաև այլ կադրային վերադասավորումներ և փոփոխություններ...
Հ.Գ.Վրաստանի քաղաքական վերնախավը շատ լուրջ պատրաստվում է հաջորդ տարի աշնանը սպասվող խորհրդարանական ընտրություններին... Հենց սրանով էլ պայմանավորված է Վրաստանի վարչապետ Ի.Ղարիբաշվիլիի հրաժարականը, ով, մեծահարուստ Բ.Իվանիշվիլիի կարծիքով, պետք է ամբողջ իր ուշադրությունը սևեռի սպասվող խորհրդարանական ընտրություններին, որոնք, ըստ տեղի վերլուծաբանների և քաղաքագետների, բավական թեժ են լինելու... Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ԶԼՄ-ներին տված իր հարցազրույցներում հայտարարում է, որ ՉԻ ԿԱՍԿԱԾՈՒՄ իր հարազատ՝ «Միացյալ ազգային շարժում» կուսակցության հաղթանակին...
Հիշեցնեմ, որ Վրաստանի ներկայիս կառավարությունն, ըստ նախկին նախագահ Մ.Սաակաշվիլիի, ռուսամետ է և հովանավորվում է թե՛ նախկին վարչապետ Բ.Իվանիշվիլիի, որը սերտ կապեր ունի ՌԴ-ում, թե՛ Մոսկվայի կողմից.. Իսկ ինքն էլ իրեն արևմտամետ է համարում... Հավելեմ, որ Սաակաշվիլին նաև թուրք-ազերիական տանդեմի հովանավորյալն է...
Հաջորդ տարի աշնանը Վրաստանում սպասվող խորհրդարանական ընտրությունները կարևոր են ոչ միայն Վրաստանի բնակչության, այլև տարածաշրջանի երկրների համար, քանի որ այդ ընտրությունների հետևում անթաքույց երևում են Մոսկվայի և Վաշինգտոնի «ականջները»...
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
3
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
4
Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutua...
5
Unibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%



