Հզոր պայթյուն է որոտացել Իրանի Նաթանզ քաղաքում, որտեղ միջուկային օբյեկտ է գտնվում
SOCIETYԻրանական ռեսուրսները հայտնում են Նաթանզ քաղաքի երկնքում հզոր պայթյունի մասին։ Հենց այնտեղ է գտնվում միջուկային օբյեկտը, որը կապված է իրանական ատոմային ռումբի ստեղծման հետ։ Այլ աղբյուրների համաձայն՝ պայթյունը որոտացել է օբյեկտից 20 կիլոմետր հեռավորության վրա։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը միջադեպի առնչությամբ հայտարարություն է տարածել, ըստ որի` պաշտպանական հրթիռ է արձակվել՝ հնարավոր հարձակմանը արագ արձագանքելու փորձարկման նպատակով:
ԻՀՊԿ-ն նշել է, որ այդ պաշտպանական հրթիռը պայթեցվել է երկնքում:
Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Նաթանզի շրջանում զենիթային հրթիռի արձակումը միջուկային օբյեկտի անվտանգությունն ապահովող ստորաբաժանումների մարտունակության փորձարկում է եղել։
1
Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate
2
IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026
3
Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference
4
On May 30, "Unisport" will compete for the title of the Armenian champion
5
Unibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders



