Նոյեմբերի 16-ին գերեվարված տասնյակ զինծառայողներին Կարմիր Խաչի ներկայացուցիչները դեռ չեն տեսակցել
SOCIETYՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի՝ նոյեմբերի 16-ին իրականացրած ագրեսիայի հետևանքով գերեվարված հայ զինծառայողները դեռևս զուրկ են միջազգային պաշտպանությունից։ Նրանց ճակատագրերը վտանգված են:
Կարմիր Խաչի հայաստանյան գրասենյակի մամուլի պատասխանատու Զառա Ամատունին այսօր՝ դեկտեմբերի 3-ին, «Փաստինֆո»-ին տեղեկացրել է, որ նոր գերեվարված անձանց հետ հանդիպում դեռ տեղի չի ունեցել։
«Տեսակցություն դեռ չի եղել։ Որևէ այլ՝ բովանդակային մասով երկխոսության և հաստատումների մասին մանրամասներ չեմ կարող հաղորդել։ Կարող եմ փաստել, որ երկխոսությունը շարունակվում է կողմերի հետ»։
Հիշեցնենք, որ ՀՀ արևելյան սահմանագծում ադրբեջանական ագրեսիայից անցել է 17 օր, որի հետևանքով, ըստ պաշտոնական աղբյուրների, գերեվարված է 31 զինծառայող։
1
Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate
2
IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026
3
Unisport Crowned Armenian Futsal Premier League Champion
4
Idram Becomes a Partner of “Little Mher”
5
On May 30, "Unisport" will compete for the title of the Armenian champion



