Հետաքրքիր է, իսկ դեկտեմբերի 5-ին Աբովյանում կրած վերահաս պարտությունից հետո ինչպե՞ս է Ռոմանոս Պետրոսյանը մոլորեցնելու Նիկոլ Փաշինյանին
BLOGՄանուկ Գուրգենյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Այն որ գործող իշխանությունը մաշել է անգամ իր քաղաքական միակ կապիտալը՝ քայլելը, դա կույրին էլ է հայտնի: Բայց արի ու տես, որ անգամ այս դեպքում են գտել միջոց, թե ինչպես մարդկանց ուժի զոռով, սպառնալիքներով ստպեն գալ իրենց երթերին մասնակցել: Մասնավորապես այսօր ՔՊ թիմը Աբովյան խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրությունների շրջանակում, նախաձեռնել է քայլերթ:
Որպեսզի շատ մասսա երևա, «մարդ բերելու» գործին անձամբ լծվել է Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը, Կոտայքի մարզպետը, Կոտայքի մարզի ՔՊ վարչության անդամները, մի խոսքով բոլորը: Ահաբեկում են մարզի պետական կառույցների բոլոր աշխատակիցներին, անգամ մարդիկ են ցուցակագրում Կոտայքի մարզի այն քաղաքներից և գյուղերից, որոնք չեն մտնում Աբովյան խոշորացված համայնքի կազմում:
Բոլորին հրահանգվել է այսօր, նախնական 16:30 լինել ծննդատան տարածքում, բայց զգուշացվել է, որ հնարավոր է քայլերթ չլինի, այլ լինի հավաք, որի մասին հավելյալ կտեղեկացնեն:
Հ.Գ. Հետաքրքիր է, իսկ դեկտեմբերի 5-ին, վերահաս պարտությունից հետո, Ռոմանոս Պետրոսյանը ո՞նց է մոլորեցնելու Նիկոլ Փաշինյանին:
1
Idram&IDBank’s Special Offer at Dalma Garden Mall
2
The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest Project
3
IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational Foundation
4
Ucom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers
5
AraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation



