Նոյեմբերին նվազել է Պուտինի նկատմամբ վստահության մակարդակը. հարցում
INTERNATIONAL NEWS«Հասարակական կարծիք» սոցիոլոգիական հիմնադրամը հարցում է իրականացրել ռուսաստանցիների շրջանում՝ պարզելու համար նրանց վերաբերմունքը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի աշխատանքի նկատմամբ:
Ինչպես հաղորդում է Свободная Пресса-ն, սոցիոլոգների տվյալներով՝ վերջին հարցումը ցույց է տվել, որ նոյեմբերի 28-ի դրությամբ՝ հարցման մասնակիցների 60 տոկոսը կարծում է, որ երկրի ղեկավարն ավելի շուտ լավ է աշխատում: Հակառակ կարծիք ունի հարցվածների 25 տոկոսը: Նախագահի աշխատանքից դժգոհների թիվը նոյեմբերին ավելացել է 3 տոկոսով:
Բացի այդ, մասնագետները պարզել են նախագահի նկատմամբ վստահության մակարդակը. հարցման մասնակիցների 65 տոկոսը հայտարարել է, որ վստահում է Պուտինին, 33 տոկոսը՝ չի վստահում: Չվստահողների թիվը ևս ավելացել է 3 տոկոսով նոյեմբերին:
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
3
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
4
Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutua...
5
Unibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%



