«Բախտավոր լինեք», «Տարոսը բոլորին». Հարսանիք՝ Բաղրամյան պողոտայում
SOCIETYԲաղրամյան պողոտայում հարսանիք է. հարս ու փեսային շարժման մասնակիցները դիմավորեցին ծափերով: «Համ-բույր, համ-բույր» վանկարկումներով նրանք ստիպեցին զույգին համբուրվել: Հարսը աղջիկների կողմ շպրտեց ծաղկեփունջը, որոշվեց, թե ով է հաջորդը:
Ցուցարարները զույգի՝ Կարինեի և Դավիթի, հետևից բղավում էին. «Բախտավոր լինեք»: Նորապսակները արձագանքում էին՝ «Տարոսը բոլորին»:
Թե ինչու որոշեցին հարսանիքի մի մասն այստեղ անցկացնել, զույգը պատասխանեց. «Որովհետև մենք էլ հայ ենք և ազգի մի մասնիկն ենք»:
Ցուցարարներից մեկը մոտեցավ, զույգին համբուրեց, շնորհավորեց. «Չմոռանաք, որ Բաղրամյանում պսակվեցիք»:
Հարս ու փեսայի գլխին նաև կոնֆետներ նետեցին:
1
IDBank Announces the Launch of the IDDistributor Financial Tool
2
AraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive Yea...
3
IDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles Times
4
Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure Funding
5
“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified...



