Yerevan, 23.June.2026,
00
:
00
BREAKING


Որոտանում բնակվող երեխաների մի մասը չի կարողանում հաճախել Գորիսում սպորտի և պարի խմբակների. սա խնդրահարույց է. ՄԻՊ

BLOG

Որոտանի, Շուռնուխի և Բարձրավանի բնակիչների իրավունքների խախտումներ Գորիս-Կապան ճանապարհը փակվելու հետևանքով. ուսումնասիրությունների տվյալներ: Այս մասին գրել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

«Երեկ փաստահավաք աշխատանքներ ենք իրականացրել ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի Որոտան, Շուռնուխ և Բարձրավան գյուղերում, տեղի են ունեցել քննարկումներ բնակիչների հետ: Աշխատանքները կատարվել են Գորիս համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արտյոմ Աղաջանյանի և անձնակազմի աջակցությամբ:
Վեր են հանվել Գորիս-Կապան ճանապարհին առանց իրավական հիմքերի, ասպես կոչված, ադրբեջանական մաքսային ու սահմանային վերահսկողություն սահմանելու և ադրբեջանական զինված ծառայողների կողմից ճանապարհը փակելու հետևանքով մարդկանց համար առաջ եկած խնդիրները, իրավունքների խախտումները:
Նախ, Գորիս-Կապան ճանապարհի փակվելու հետևանքով շահագործվում է այլընտրանքային ճանապարհ, որն անցնում է Խոտ գյուղով և տանում դեպի Որոտան:
Ճանապարհն անանցանելի է թեթև մարդատար (ոչ ամենագնաց) ավտոմեքենաների համար:
Սահմանվել է «ՈՒՐԱԼ» ամենագնաց տրանսպորտային 1 միջոցով երթուղի: Այն երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին Գորիս քաղաքից առավոտյան ժամը 7:30 դպրոցի ուսուցիչներին Գորիս քաղաքից բերում է Որոտան, ապա ճանապարհը շարունակում դեպի Շուռնուխ ու Բարձրավան և հետո հետադարձով ժամը 10:00-11:00-ի սահմաններում բնակիչներին Որոտանից տանում է Գորիս:
Այնուհետև, շաբաթվա նշված օրերին՝ ժամը 14:00-ի հատվածում Գորիսից վերադառնում է Որոտան և մյուս գյուղերը, իսկ երեկոյան ժամը 16:00-17:00-ի սահմաններում Որոտանից վերադառնում է Գորիս: Շաբաթվա երեքշաբթի և հինգշաբթի օրերին ուսուցիչներին առավոտյան ժամը 7:30 բերում է Գորիսից Որոտան և երեկոյան ժամը 16:00-17:00-ի հատվածում Որոտանից տանում Գորիս:
Այսինքն՝ գործում է ամենագնաց տրատնսպորային 1 միջոց, որը, թեև, պարտաճանաչ է, բայց ինքնին բավարար չէ, քանի որ երթուղու սեղմ գրաֆիկը, դժվարանցանելի ճանապարհը թույլ չեն տալիս մարդկանց հոգալ իրենց առօրյա կարիքները, հասցնել մեկ օրվա ընթացքում՝ մինչև մութն ընկնելը կազմակերպել նրանց տեղափոխումը՝ սպասարկելով 3 գյուղեր և մարդիկ բախվում են բազմաթիվ խնդիրների:
Նախևառաջ, խնդիրներ են առաջանում՝ կապված առողջության պահպանման իրավունքի և բուժօգնության հասանելիության հետ: Որոտանում, օրինակ, բնակիչները տարբեր բժշկական հարցերի համար պայմանավորվածություններ ունեն բուժհաստատություններում, բայց ժամերի տարբերության կամ ճանապարհի դժվարանցանելիությամբ պայմանավորված՝ չեն կարողանում սահմանված ժամերին հասնել բժշկի:
Կան նաև հրատապ բուժօգնության հասանելիության խնդիրներ: Այս հարցն արդիական է նաև այն պատճառով, որ նշված բնակավայրերում ապրում են տարեցներ, հաշմանդամություն ունեցող անձինք, ու առողջության պահպանումը հատկապես պահանջում է հրատապ ու արդյունավետ արձագանք, դեղորայքի արագ մատակարարում, իսկ անհրաժեշտության դեպքում՝ արագ հոսպիտալացում: Կան դեպքեր, երբ մարդիկ չեն կարողանում ներկայանալ պլանային բուժհետազոտությունների՝ ճանապահի խոչընդոտների պատճառով. այդ ճանապարհն անանցանելի է ոչ ամենագնաց մեքենաների և անգամ դժավարանցանելի է ամենագնաց մեքենաների համար: Այս խնդիրներն առկա են Շուռնուխում, Բարձրավանում, Որոտանում: Հատկապես խնդրահարույց է շտապ բժշկական օգնության հասանելիությունը։
Սրվել են խնդիրները՝ կապված հաշմանդամության սահմանման գործընթացի և դրա համար անհրաժեշտ հետազոտություններ անցնելու հետ:
Մասնավորապես, մինչև ճանապարհի փակվելը այն մարդկանց համար, որոնք առանց այն էլ ունեն տեղաշարժման կամ առողջական այլ խնդիրներ, դժվարությամբ, բայց հնարավոր էր մեկ օրվա ընթացքում ձեռք բերել անհրաժեշտ փաստաթղթերը, այդ թվում՝ բժշկական հետազոտություններ անցնելով: Ներկայիս դժվարամատչելի միակ ճանապարհով տրանսպորտային երթուղու սահմանափակ ժամերի պայմաններում դա իրականացնել մեկ օրում գրեթե անհնար է օբյեկտիվորեն:
Այսինքն՝ հաշանդամություն ունեցող մարդիկ հայտնվում են լրացուցիչ քաշքշուկների մեջ: Սրա պատճառով էլ արդեն կան դեպքեր, երբ մարդիկ պարզապես հրաժարվում են հաշմանդամության կարգավիճակի դիմելուց, միայն թե խուսափեն քաշքշուկների «գլխացվանքից»։
Հաշմանդամություն սահմանելու հարցում դժվարություն է ներկայացնում նաև Միասնական սոցիալական ծառայություն դիմելը՝ գործընթաց սկսելու և փորձաքննություն անցնելուհամար, քանի որ ծառայությունը գտնվում է Գորիսում:
Դժվարացել է սննդի ձեռքբերման կազմակերպումը, առաջին անհրաժեշտության այլ ապրանքների, երեխաների խնամքի պարագաների ձեռք բերումը: Հացը մատակարարվում է ԱԻՆ ՈՒԱԶ ամենագաց մեքենայով: Առկա են անհատական դժվարություններ (օրինակ՝ կան բնակիչներ, որոնք չեն կարողանում մասնավոր կամ անհատական կարգով կատարել գնումներ, ասենք, Գորիսից կամ Կապանից, քանի որ մեքենաներն անցանելի չեն):
Որոտանում բնակվող երեխաների մի մասը չի կարողանում հաճախել Գորիսում սպորտի և պարի խմբակների. սա խնդրահարույց է, քանի որ երեխաները լուրջ հաջողություններ են գրանցել:
Երեխաները չեն կարողանում նաև հաճախել ուսուցիչների մոտ լրացուցիչ դասընթացների Գորիս քաղաք։ Գնալու դեպքում խնդիր է նաև երեխաների վերադարձը Գորիսից՝ կապված ժամերի անհարմարությունների հետ (օրինակ՝ ժամը 13-ին կամ 14-ին դասը վերջացնող երեխան պետք է ևս մի քանի ժամ սպասի տրոնսպորտային միջոցի ժամին):
Բոլոր ծնողները նշել են, որ իրենց համար առաջնային հարցը ճանապարհի անվտանգության ապահովումն է, ինչը հնարավոր չէ լուծել այլընտրանքային ճանապարհի բարեկարգմամբ՝ հատկապես հաշվի առնելով, որ երեխաների դասից վերադարձին արդեն մեքենան գալիս է երեկոյան ժամի: Որոշ ծնողներ նշել են, որ անգամ անհատական ամենագնաց մեքենա ունեցողների համար է իրենց երեխաների անվտանգության ապահովումն առաջնահերթ, քանի որ ճանապարհն անմիջականորեն դիտարկվում է ադրբեջանական զինված ծառայողների կողմից:
Այն բնակիչները, ում աշխատանքը կապված է ճանապարհային շինարարության կամ բեռնափոխադրման հետ կամ պահանջում է ամենօրյա այցեր աշխատանքի՝ Գորիս քաղաք կամ այլ վայր, զրկվել են աշխատանքից ու ընտանիքի եկամտի աղբյուրից կամ էլ բաժանվել են ընտանիքից և չեն կարող միասին լինել, ստիպված են բնակվել այլ վայրում, որ կարողանան աշխատանքի հաճախել: Բնակիչներից մեկն, օրինակ, տեղեկացրել է, որ՝ աշխատանքը չկորցնելու համար ստիպված բաժանվել է ընտանիքից և փաստացի չի բնակվում տանը. իր տուն է գալիս 15 օրը մեկ անգամ:
Բոլոր գյուղերում էլ, այդ թվում՝ Որոտանում առաջ են եկել գյուղատնտեսական ապրանքների (օրինակ՝ խաղող, արքայանարինջ և այլն) իրացման խնդիրներ: Բանն այն է, որ մինչև ճանապարհի փակվելը տարբեր գնորդներ էին գալիս գյուղեր կամ իրենք գյուղերի բնակիչներն էին վաճառքի համար իրենց ապրանքը տանում Գորիս կամ այլ վայրեր:
Որոտանի այն բնակիչները, որոնք ուսանող են և սովորում են Գորիսում, զրկվել են դասերի բնականոն հաճախելու հնարավորությունից. դասերը սկսվում են ժամը 9։00-ին, իսկ այդ ժամին երիտասարդները հասնել չեն կարողանում։ Ուսանողների համար խնդիր է նաև Գորիսում դասերի ավարտից հետո Որոտան վերադարձը, քանի որ լինում են դեպքեր, երբ ամենագնաց մեքենայով երթուղային տրանսպորտային միջոցն արդեն մեկնած է լինում:
Որոտանում պարզվեց, որ այս պահին դպրոցը չունի ռուսերենի ուսուցիչ և այդ առարկան ստիպված դասավանդում են այլ ուսուցիչներ (ոչ մասնագիտական), քանի որ ճանապարհի դժվարանցանելիության պատճառով հղիության վիճակում գտնվող ուսուցիչը չիկարողանում հաղթահարել ճանապարհը։ Իսկ Որոտանի ուսուցիչներն առհասարակ ստիպված են Գորիսից դուրս գալ առավոտյան ժամը 7:30-ից։
Խնդիրներ են առաջ գալիս նաև այն դեպքերում, երբ պետք է բանկերում գործարքներ անեն, բայց բանկերի աշխատանքային ժամերով պայմանավորված՝ չեն կարողանում հասցնել:
Արդեն նշել եմ, որ Որոտան տանող այլընտրանքային ճանապարհն ադրբեջանականզինված ծառայողների անմիջական դիտարկման ներքո է․ բնակիչների անվտանգության ևիրավունքների վերականգնման համար միակ ելքը նրանց հեռացումն է։
Բացի այն, որ որևէ հիմք չունեցող ադրբեջանական, այսպես կոչված, սահմանային ու մաքսային վերահսկողության հետևանքով մարդիկ զրկվել են Գորիս-Կապան ճանապարհով [M2] ազատ ու անվտանգ տեղաշարժվելու միջազգայնորեն երաշխավորված իրավունքից, այլընտրանքային շահագործվող ճանապարհն օբյեկտիվորեն չի լուծում իրավունքների այն խախտումները վերացնելու հարցը, որ առաջ է եկել ադրբեջանական իշխանությունների, նրանց զինված ծառայողների անօրինական արարքներով (օրինակ՝ անվտանգություն, բնականոն կյանքի վերականգնում և այլն)։
Նշվածից բացի, Որոտան, Շուռնուխ և Բարձրավան գյուղեր (նույնը վերաբերում է նաև ՆորԱռաջաձորին) տանող ճանապարհի փակումը մարդու իրավունքների և մեկուսացման լուրջխնդիրներ է առաջ բերել նաև այն առումով, որ եթե մինչև նոյեմբերի 11-ը՝ ճանապարհը փակվելը, Գորիսից Կապան ճանապարհը անցնում էր այս գյուղերով ու հետևաբար՝ ընդհանուր տեղաշարժն էլ էր այս գյուղերով, ապա հիմա այս գյուղեր գալիս են միայն կա՛մ բնակիչները, կա՛մ հենց նպատակային գյուղեր այցելողները: Նաև իրանական բեռնատար մեքենաներն են երթևեկում:
Ուստի, անհրաժեշտ ելքը մեկն է՝ ադրբեջանական զինված կամ այլ ծառայողներ մերհամայնքների հարևանությամբ կամ համայնքների միջև ճանապարհներին չպետք է լինեն, պետք է ստեղծվի անվտանգության ապառազմականացված գոտի:
Դա է ՀՀ բնակիչների իրավունքները վերականգնելու ճանապարհը: Սա ամբողջությամբ բխումէ միջազգային փորձից ու ԵԱՀԿ, ՄԱԿ-ի այլ միջազգային չափանիշներից:
Ոչ ոք իրավունք չունի անտեսել մարդու իրավունքների և հումանիտար խնդիրներըսահմանների որոշման հետ կապված գործընթացում և վերջ:
Այս մասին Մարդու իրավունքների պաշտպանի հատուկ զեկույցները կներկայացնեմմիջազգային համապատասխան կառույցներին, ինչպես նաև ՀՀ մարմիններին և ՀԿ-ներին»,- գրել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը:
 
Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia