Քաղաքական զազրախոսությունը հանգեցնում է զազրամտածողության, իսկ զազրամտածողությունը քաղաքական սնանկության. Վլադիմիր Մարտիրոսյան
BLOGՎլադիմիր Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Քաղաքական զազրախոսությունը հանգեցնում է զազրամտածողության, իսկ զազրամտածողությունը քաղաքական սնանկության: Արդյունքում 2021թ 9 ամիսների կտրվածքով հանրապետությունից արտագաղթել է մշտական բնակչության մոտ 4
տոկոսը:
Այս իշխանության քաղաքական սնանկության լավագույն ապացույցներից մեկը ոչ միայն անվտանգային ամուլությունն է, օր օրի թանկացումներն ու աղքատության աճը, այլ այս ամենի արդյունքում մաշվող պետութունը և դրա լավագույն ապացույց համարվող արտագաղթը:
Պաշտոնական վիճակագրության համաձայն, 2021 թվականի հունվար սեպտեմբեր ամիսների տվյալներով ՀՀ սահմանային անցակետերով իրականացված մուտքերի և ելքերի տարբերությունը կազմել է -103571 մարդ։ Այսինքն, միայն 9 ամիսների կտրվածքով հանրապետությունը լքել է ավելի քան 103000 մարդ։ Սա դեռ ամբողջական, տարեկան պատկերը չէ:
2010 թվականից ի վեր սա ամենավատ ցուցանիշն է արտագաղթի առումով:
Զանգվածային արտագաղթի վտագավոր պատկերն ու սպասվող վտանգներն առավել կամբողջանան, եթե նկատի առնենք այն փաստը, որ կրկնվեմ երկիրից 9 ամիսների կտրվածքով արտագաղթել է մշտական բնակչության մոտ 4 տոկոսը։
P.S. 103.000 հազար հոգի:
Ամսական «ապագա կան» լքում է 11.444 մարդ, շաբաթական 2.888 քաղաքացի, օրական 380 հայորդի, 9 ամսվա կտրվածքով շուրջ 20.000 հայ ընտանիք:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants
5
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...



