Դիրքերի ուղղությամբ են կրակել, գյուղացիները չեն տուժել․ Կարմիր շուկայի բնակիչ
SOCIETYԱդրբեջանցիներն այսօր՝ դեկտեմբերի 2-ին, 12։00-ի սահմաններում կրակ են բացել Կարմիր շուկայի դիրքերի ուղղությամբ։ Տեղեկությունը ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում հաստատեց Կարմիր շուկայի բնակիչներից մեկը։
«Ադրբեջանցիներն են սկսել կրակել փոքր տրամաչափի զենքերով, մերոնք պատասխան են տվել, մոտավորապես 10 րոպե են տևել կրակոցները, որից հետո դադարել է։ Գյուղի և տների ուղղությամբ չեն կրակել, ոչ ոք չի տուժել»,- նշեց Կարմիր շուկայի բնակիչը։
Նշենք, որ քիչ առաջ համացանցում տարածվեց մի տեսանյութ, որտեղ լսվում են կրակոցների ձայները։
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by Euromoney
3
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
4
Ucom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills
5
Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank



