Լավրովն անդրադարձել է Բելառուսին միջուկային զենքը վերադարձնելու մասին հայտարարությանը
INTERNATIONAL NEWSՌուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն անդրադարձել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությանն առ այն, որ հնարավոր է Ռուսաստանը Բելառուսի տարածքում միջուկային զենք տեղակայի։ Նա մասնավորապես ասել է, որ այդ հայտարարությունը պետք է ընկալել որպես նախազգուշացում Արեւմուտքին։
«Ես այդ հայտարարությունը կընդունեի որպես լուրջ նախազգուշացում, թելադրված այն անմիտ քաղաքականությամբ, որը վարում է Արեւմուտքը»,- ասել է նախարար Լավրովը։
Հիշեցնենք, որ Լուկաշենկոն հայտարարել էր, որ եթե Լեհաստանում Միացյալ Նահանգները որոշեն միջուկային զենք տեղակայել, ապա Բելառուսը կառաջարկի, որ Ռուսաստանն իր տարածքում էլ միջուկային զենք տեղակայի։
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
3
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
4
Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutua...
5
Unibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%



