Հայտնի է` որտեղ և երբ տեղի կունենա Վանո Սիրադեղյանի հուղարկավորությունը
SOCIETYԳրող, քաղաքական և պետական գործիչ Վանո Սիրադեղյանի հոգեհանգիստը տեղի կունենա դեկտեմբերի 3-ին՝ ժամը 17:00-ից 21:00-ն՝ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Հուղարկավորությունը դեկտեմբերի 4-ին՝ ժամը 12:00-ին՝ նրա հայրենի Կոթի գյուղում: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Մանուկ Նիգոյանը:
«Դեկտեմբերի 4-ին՝ առավոտյան 08:00-ին միկրոավտոբուսները Ազատության հրապարակին հարակից տարածքից սգո երթով, ոստիկանության ուղեկցությամբ կմեկնեն Կոթի, և կվերադառնան հուղարկավորությունից հետո: Միկրոավտոբուսներով մեկնել ցանկացողներին խնդրում ենք ներկայանալ մինչև ժամը 7:50»,- գրել է նա:
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by Euromoney
3
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
4
Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank
5
Ucom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard



