Թուրքիայում հայտնել են առաջիկայում Պուտինի հետ բանակցություններ վարելու Էրդողանի մտադրության մասին
INTERNATIONAL NEWSԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է դեկտեմբերի 3-ին հեռախոսային բանակցություններ անցկացնել Ռուսաստանի նախագահ Վալդիմիր Պուտինի հետ:
Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին լրագրողներին հայտնել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրների ԱԳ նախարարների նիստում: Հյուսիսատլանտյան դաշինքի արտգործանախարարների գագաթնաժողովը նոյեմբերի 30-ին և դեկտեմբերի 1-ին անցկացվում է Ռիգայում:
«Թուրքիան հանդես է գալիս Ուկրաինայում իրավիճակի ապաէսկալացման օգտին: Մենք կապի մեջ ենք գտնվում Ուկրաինայի և Ռուսաստանի հետ: Ուրբաթ մեր նախագահը մտադիր է բանակցություններ վարել Պուտինի հետ»,- ասել է Չավուշօղլուն:
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
3
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
4
Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutua...
5
Unibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%



