Yerevan, 14.August.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Իրենց խնդիրն ընդամենը իշխանության մնալն է, ու դրանից դուրս նրանց ոչինչ չի հետաքրքրում». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև Սոչիում կայացած եռակողմ հանդիպմանը, ըստ քաղտեխնոլոգ Արմեն Բադալ յանի, մի շարք իրողություններ ամրագրվեցին:

«Առաջին հերթին ընդգծվեց, որ, անկախ ամեն ինչից, Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի լուծման, այսպես ասած, առաջին ջութակը Ռուսաստանն է: Երկրորդ՝ ընդունվեց հայտարարություն, ուր նշվեց ՀՀ և Ադրբեջանի միջև դելիմիտացիայի և դեմարկացիայի հարցերով երկկողմ հանձնաժողովի ստեղծման գործընթացի մասին, որը պետք է լինի կողմերի հայտի հիման վրա և ՌԴ խորհրդատվական մասնակցությամբ: Իհարկե, հասկանալի է, որ կդիմեն ՌԴ-ին: Այսպիսով, ՌԴ-ն նաև ցույց տվեց, որ երկու երկրների միջև սահմաններն ինքն է գծելու: Այսինքն, գործընթացը ոչ թե Մինսկի խմբի ձևաչափով, այլ հենց իր աջակցությամբ է տեղի ունենալու: Ըստ հայկական կողմի, Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում ԼՂ կարգավիճակի հստակեցման հարցն է լինելու, քանի որ ադրբեջանական կողմը հայտարարում է, որ նման հարց չկա: Մինչդեռ սահմանների դեպքում Ադրբեջանը, ուզի թե ոչ, պետք է համաձայնի, որ գործընթացը Ռուսաստանի աջակցությամբ է տեղի ունենալու: Եվ, բնականաբար, ՌԴ-ն այդ կտրվածքով Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրների նկատմամբ գերիշխող նշանակություն է ստանում»,- «Փաստի» հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգը՝ նշելով, որ մյուս իրողությունը պետք է արձանագրենք Բրյուսելում սպասվելիք հանդիպման համատեքստում:

«Եվրոպական կողմի նախաձեռնությամբ դեկտեմբերի 15-ին ԵՄ Արևել յան գործընկերության գագաթաժողովի շրջանակում Բրյուսելում տեղի է ունենալու Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը: Մինչդեռ ՌԴ-ն այս այցից առաջ ցույց տվեց, որ հիմնական՝ սահմանների հարցն ինքն է լուծելու: Իհարկե, մինչ Սոչիում տեղի ունեցած հանդիպումը ՀՀ ԱԺ-ում պայմանավորված կամ ծրագրավորված հակառուսական հիստերիա բարձրացավ: Այն տեղի չէր ունենա, եթե դրան դեմ լիներ վարչապետը: Այնտեղ բոլոր ելույթները հստակեցվում ու կարգավորվում են մեկ մարդու կողմից: Ամեն դեպքում, ռուսական կողմը, շատ լավ հասկանալով մանր ինտրիգներն ու հաշվի չառնելով դրանք, ցույց տվեց, որ գործընթացն իր ձեռքում է: Ցույց տվեց, որ, անկախ նրանից, թե Հայաստանի խորհրդարանում ով ինչ հակառուսական ելույթ կունենա, ՀՀ իշխանությունները նորից ստիպված են ընդունել ՌԴ գերիշխող դիրքը: Մասնավորապես, որ սահմանների գծումն ու Արցախի հարցը հիմնականում Ռուսաստանի ձեռքին են»,- ասաց նա:

Իսկ թե ինչո՞ւ եռակողմ հանդիպմանը շրջանցվեց Արցախի կարգավիճակի հարցը՝ նա շեշտեց. «Սոչիի հանդիպումը, մեծ հաշվով, չէր վերաբերում Արցախի հարցի կարգավորմանը, այնտեղ սահմաններ գծելու հարցն էր: Բացի այդ, Սոչիում մի քիչ դժվար կլիներ Արցախի կարգավիճակի հարցին անդրադառնալը, որովհետև Ադրբեջանը նշում է, որ կարգավիճակի ոչ մի հարց չկա: Եթե բարձրացվեր կարգավիճակի հետ կապված հարցը, Ադրբեջանի նախագահը կարող է և չգար հանդիպմանը: Իսկ եթե չգար, բնականաբար, հանդիպումը տապալվելու էր: Իսկ Սոչիի հանդիպման տապալումը կամ դրա չկայանալը կարող էր կարևորել Բրյուսելի հանդիպումը: Այն հարցերը, որոնք Ադրբեջանի համար ցանկալի չեն, այն է՝ Արցախի կարգավիճակի ու գերիների հարցը, չընդգրկվեցին Սոչիի հանդիպման օրակարգում:Իրականում այդ հանդիպման հիմնական նպատակն էր ցույց տալ, որ Բրյուսելից առաջ կա Սոչի, ու այնտեղ է լուծվելու սահմանների հարցը»:

Իսկ թե ինչու, ամեն դեպքում, Արցախի ու գերիների վերաբերյալ հարցերը դուրս մնացին օրակարգից, ու արդյոք հնարավո՞ր չէր դիվանագիտական աշխատանքի պարագայում այլ պատկեր տեսնել, Արմեն Բադալ յանը նկատեց. «Հայաստանի իշխանությունները առհասարակ ոչինչ չեն կարող անել ու չեն անելու: Արդեն անիմաստ է անգամ քննարկել, որ այս կամ այն ուղղության մեջ իշխանությունը թերացել է, ու հետևանքները բխում են հենց այդ թերացումներից: Իշխանություններն ընդամենը մնում են իշխանության, որովհետև գիտեն, որ իշխանափոխությունից հետո կարող են կալանավորվել: Սա է պատճառը, որ ամեն ինչ անում են իշխանության մնալու համար: Նրանք այլևս ո՛չ դիվանագիտական, ո՛չ էլ այլ ուղղություններում անհրաժեշտ որևէ քայլ ի վիճակի չեն անել: Մենք բազմիցս ենք նշել այն մասին, որ անհրաժեշտ է մատնանշել, թե Հայաստանն այս փոփոխվող աշխարհում ինչ կարգավիճակ է ունենալու, որ միությունների մեջ է լինելու, որտեղ ինչ քաղաքական կշիռ է ունենալու և այլն: Բայց նշվածի համար ռազմավարական մտածելակերպ պետք է ունենալ, ինչից այս իշխանությունները զուրկ են: Իրենց խնդիրը լավ աշխատելը չէ, իրենց խնդիրն ընդամենը իշխանության մնալն է, ու դրանից դուրս նրանց ոչինչ չի հետաքրքրում: Այս պարագայում Արցախի հարցում ինչ դեմ կտա այս կողմը՝ կստորագրի, ինչ դեմ կտան Բրյուսելում, կասեն ստորագրի, կստորագրի: Եթե կասեն՝ երաշխավորում ենք մնալ իշխանության, ստորագրի, էլի կստորագրի»:

Քաղաքագետն անդրադարձավ նաև եռակողմ հանդիպմանը ՌԴ նախագահի կողմից տրանսպորտային միջանցք արտահայտությանը: Զուգահեռ անդրադառնալով նաև ՀՀ իշխանությունների՝ մինչ այդ արված պնդումներին, թե դեմ են միջանցքի գաղափարին, իսկ 2020 թ. նոյեմբերի 9-ի համաձայնագիրը Սյունիքով միջանցքի տրամադրում չի ենթադրում, նա շեշտեց, որ իրականում չպետք է զարմանալ նշվածներից. «Իրականում և մեծ հաշվով փակագծերը բացվել են դեռ նոյեմբերի 9-ին ու այդպես էլ չեն փակվել: Իսկ դա նշանակում է, որ տվյալ պահին Ռուսաստանը ինչ հարմար գտնի, այն էլ կիրականացնի: Իսկ Հայաստանի դե յուրե իշխանությունների արտահայտությունների, հայտարարությունների ու պահանջների նկատմամբ ընդհանրապես ոչ մի վերաբերմունք չպետք է դրսևորել, որովհետև ասում են մի բան, բայց կես ժամ հետո լրիվ հակառակն են իրականացնում, ինչը վերջին երեք տարվա ընթացքում իրականացվող քաղաքականություն է:

Օրինակ՝ ընդդիմություն եղած ժամանակ հայտարարում էին քաղաքական գործիչներին դեսպաններ նշանակելու անթույլատրելիության մասին, բայց հիմա Փաշինյանն իր կուսակիցներին կարևորագույն երկրներում դեսպան է նշանակում, որոնք այդ աշխատանքից ոչինչ չեն հասկանում: Ամեն դեպքում, լուրջ պետք չէ վերաբերվել նաև միջանցքին դեմ լինելու հայտարարություններին ու մտածել, թե հիմա ուղղակի ինչ-որ զիջումների է գնում: Հայաստանի իշխանությունները, մեծ հաշվով, այլևս սուբյեկտ չեն, նրանք օբյեկտ են: Ինչ կասի ՌԴ-ն, դա էլ կլինի այդ պահին: Կգա մի պահ, որ կարևոր կլինի ԱՄՆ-ն, ուրեմն ինչ կասի ԱՄՆ-ը, դա էլ կլինի: Իսկ այս իշխանությունները կարող են թե՛ երեք տարի, թե՛ երեք րոպե առաջ արված հայտարարությունների հակառակ գործողություններն անել»:

Իսկ դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացը, ըստ քաղտեխնոլոգի, նման պայմաններում երբեք չի կարող ձեռնտու լինել մեզ համար. «Ձեռնտու չի լինելու ոչ մի դեպքում, որովհետև ունենք պարտված իշխանություն, որը պարտվել է որոշակի կասկածներով լի հանգամանքներում: Սա նշանակում է, որ քանի դեռ այս իշխանություններն են, մեզ համար ձեռնտու ոչինչ չի լինելու: Բացի այդ, դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացն արդեն սկսվել է, որոշ տեղերում՝ արդեն ավարտվել: Մի շարք ճանապարհների ադրբեջանցիներն արդեն մաքսակետեր, անցակետեր են դրել, մաքսատուրք են հավաքում: Իսկ գործընթացն, իհարկե, ի վնաս մեզ է, և ի վնաս մեզ է լինելու, քանի դեռ իշխանությունը չի փոխվել»:

Նրա խոսքով, դժվար է խոսել նաև Բրյուսելում կայանալիք հանդիպման սպասելիքներից, քանի որ երկրի դե յուրե ղեկավարն անկանխատեսելի է. «Ինչպես նշեցի, նա կարող է հինգ րոպե առաջ մի բան ասել, հինգ րոպե հետո անել հակառակը: Իսկ առհասարակ, երբ, այսպես ասած, ռազմավարության հիմքում միայն իշխանության մնալն է, ընդունակ ես ամեն տեսակի փաստաթուղթ ստորագրել: Արտաքին դաշտում խոստումներ են տրվել, ու ամեն մեկը պահանջում է կատարել իրեն տրված խոստումը: Բայց խոստումները կատարել, կարծես թե, այդքան էլ չի ստացվում, որովհետև շատ դեպքերում իշխանություն պահելու համար տրված խոստումները ևս 180 աստիճանով միմյանցից տարբեր ու հակադիր են եղել: Հիմա ստացվում է, որ չի կարողանում կատարել այդ խոստումները, դրա համար մեկ էլ տեսնում ենք, որ մի օր սորոսականներն են սկսում խիստ քննադատության ենթարկել վարչապետին, հետո մեկ այլ թև է նույնն անում: Հետո էլ սահմանին են շատ ուժեղ սկսում կրակել, ինչի հետևանքով կրկին զոհեր ու գերիներ ենք ունենում: Մեծ հաշվով՝ չկատարված խոստումների հետևանքներն ենք տեսնում: Պետության դե ֆակտո չգոյության հետ ենք բախվել այսօր, որի պայմաններում շարունակում են դե ֆակտո կազմալուծված մնալ պետական կառավարման շատ ինստիտուտներ, տնտեսական ոչ մի զարգացում չկա: Հայաստանը, որպես պետություն, Հարավայի Կովկասի Սոմալին է դարձել»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Unibank Issued Preferred Shares with a Fixed Annual Dividend of 12% Team Telecom Armenia to Become First in Region to Replace 2G with Advanced Networks, Launching Program to Provide New Phones to Subscribers Ucom’s Fixed Network Now Available in Yerevan's Silikyan District UC Berkeley, Stanford, Visa Innovation Center and Much More: a Unique Opportunity for 10 Students from ArmeniaBack to School 2025: HONOR 400 Lite 5G Smartphone Now More Accessible Thanks to Ucom’s Special Offer International Youth Day: AraratBank Ensures Participation of 260 Young People in Tent CampIDBank Replenishes Its Share Capital Unibank Becomes the Gold Sponsor of FC AlashkertUcom Integrates SatisfAI Platform for Continuous Customer Satisfaction Analysis The Power of One Dram Team Visits the Hayordi CampAmeriabank Joins UATE, Marking a Groundbreaking Partnership between the Financial and Technological SectorsWhen September Comes: Idram&IDBankNew Ucom Sales and Service Center Opened at Mashtots Avenue 7/4 Reputation Management in Armenia: Shushan HarutyunyanIDBank's new premium business card – Mastercard Business PreferredUcom and SunChild NGO Launch Innovative "Smart Birdwatching" Educational ProjectRalph Yirikian Delivers a Lecture at Slavonic University's Engineering Summer School Beating the heat, earning idcoins: Idram & IDBankUnibank - the Main Sponsor of the Velosolutions UCI Pump Track World Championship Qualifier in Armenia What to do If you’ve already become a victim of fraud Idram and IDBank participated in Sevan Startup SummitArmenian National Festival Takes Place under AraratBank's SponsorshipArmDrone Community will launch a One-Month Free Educational Program with Ucom’s SupportAmeriabank Receives Euromoney Award for Excellence 2025 as the Best Bank in ArmeniaAraratBank's “The Will to Get Back on Your Feet Again” Film Series to Be Featured at Armenian National FestivalOnline Payments via ApplePay Now Available for vPOS Clients of Ameriabank Ucom Subscribers Increasingly Use Internet While Roaming Horizon Camp: With AraratBank's Support - Towards Leadership and Financial LiteracyIdram at Tech Week 2025Idram and Alipay+ Facilitate Cross-Border QR Payments in Armenia, Connecting Local Merchants with Global Digital Wallet Users"Business Process Optimization with AI" – a Course for the Senior Management of AraratBankA Protected Ecosystem thanks to Advanced Technology: Ucom and FPWC Join Forces DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramMoody's upgrades Converse Bank's ratingsAraratBank participated in the WEPs regional experience-sharing workshopIDBank issues the 3rd, 4th and 5th tranches of bonds of 2025AraratBank: Special Rate for SWIFT Transfers up to EUR 20,000 IDBank Opens a New Branch at Homplex MallUcom Launches 5G Network in Abovyan and EjmiatsinCustomer Appreciation Day at IDBankAraratBank Joins BAFT AssociationOver AMD 12 Billion Provided by AraratBank in 2024 to Support the MSME SectorUcom’s General Director Joined the International CirculUP! Forum to Foster Circular Innovation in ArmeniaIDBank Representative Joins the Editorial Board of Trade Finance GlobalDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramHow to Protect Your Bank Card Data Ucom Subscribers can Benefit from 5G Network in More than 40 Countries Ameriabank's MyInvest Platform Gains Direct Access to AMXTrader Trading SystemWith Support of Ucom New EdPad Educational Tablet Piloted in Armenia AraratBank holds Annual General Meeting of Shareholders