Ինչ անմոռանալի նվեր է Ամանորին ստացել պատգամավորի կինը
PHOTO
Wnews.am-ը գրում է.
Wnews.am-ը ներկայացնում է ամանորյա հարցազրույցների շարք հայ պաշտոնյաների կանանց հետ։
Մեր առաջին զրուցակիցը ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանի կինն է՝ Ինեսսա Հարությունյանը։
-Ինչպե՞ս եք Ձեր ընտանիքում պատրաստվում Ամանորին, ե՞րբ են սկսվում տոնական նախապատրաստությունները։
-Քանի որ մեր ընտանիքը բավականաչափ բազմազբաղ է և եթե դիմավորում ենք Ամանորը տանը, այս դեպքերում պատրաստվում ենք գրեթե վերջին օրերին, իսկ այն դեպքերում, երբ որոշում ենք Ամանորը դիմավորել ոչ տանը, ապա կրկին վերջին օրերին:
-Ինչպե՞ս եք դիմավորում Նոր տարին։
-Յուրաքանչյուր տարին աշխատում ենք դիմավորել յուրովի, չենք սիրում միապաղաղություն (բլինչիկներ, բուդ և այլն): Կարևորը՝սիրով և տոնական տրամադրությամբ:
-Արդյո՞ք Ձեր ընտանիքում որեւէ հատուկ ավանդույթ կա։
-Ամանորի հետ կապված որևէ առանձնահատուկ ավանդույթի չենք հետևում:
-Արդյո՞ք ինքներդ եք պատրաստում ամանորյա ճաշատեսակները, ո՞րն է Ձեր «բրենդային» ճաշատեսակը եւ ո՞րն է Ձեր ամուսնու ամենասիրած ճաշատեսակը։
-Բացառապես ես եմ պատրաստում մեր սեղանի ճաշատեսակները,ինչպես Ամանորին, այնպես էլ յուրաքանչյուր օր: Իմ պատրաստած բոլոր ճաշատեսակները ամուսնուս համար և’ «բրենդային» են և’ ամենասիրած: Հարցրեք ամուսնուս, վստահ եմ՝նա կհաստատի։
–Ի՞նչ նվեր եք ստացել Ամանորին, որը մինչեւ օրս հիշում եք։
-Շատ տարիներ առաջ, երբ ես աշխատում էի լսողության խանգարումներ ունեցող երեխաների կրթահամալիրում, Ամանորին մեր փոստատարը մի նամակ բերեց: Իմ հուզմունքը այնքան մեծ էր, երբ ծրարի մեջ գտա շնորհավորական բացիկ, որը իրենց ձեռքերով պատրաստել էին իմ չլսող փոքրիկ սաները: Ի դեպ այն մինչ օրս պահվում է մեր ընտանեական արխիվում:
-Ինչպե՞ս են ձեր ընտանիքում մատուցվում տոնական նվերները։
-Ջերմությամբ և համբույրներով:
–Ինչպիսի՞ն էր 2015-ը ձեր ընտանիքի համար, ի՞նչ եք ակնկալում 2016-ից։
-2015 թվականը մեր համար շատ հետաքրքիր տարի էր և լի էր իրադարձություններով, կարծում եմ, որ 2016-ը էլ ավելի հետաքրքիր կլինի:
Եվ վերջում օգտվելով առիթից ցանկանում եմ շնորհավորել բոլորի գալիք Ամանորը և Սուրբ Ծնունդը, մաղթելով մեր երկրին խաղաղություն:




















































