Հունվարի 1-ից հանրային սննդի վայրերում քաղաքացիների մուտքը կլինի ՊՇՌ թեստով կամ պատվաստման սերտիֆիկատով
SOCIETYՀունվարի 1-ից հանրային սննդի վայրերում, մշակութային միջոցառումներին քաղաքացիների մուտքը կարող է լինել միայն ՊՇՌ թեստի արդյունքով բացասական կամ պատվաստված լինելու հանգամանքը հավաստիացնելու դեպքում, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Այո՛, այդ սահմանափակող միջոցառումները գուցե որոշակի անհարմարություններ առաջացնում են, բայց նժարի վրա դնելով հանրային առողջապահական հարցերը, կարծում ենք, որ անհրաժեշտ է նման միջոցների գնալ։ Պետք է համալիր միջոցառումներ կիրառել՝ նվազեցնելու թե՛ վարակման, թե՛ հիվանդացության ռիսկերն ու բեռը հանրապետությունում», - ասաց նախարարը։
1
Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate
2
IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026
3
Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference
4
On May 30, "Unisport" will compete for the title of the Armenian champion
5
Unibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders



