Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի կալանքը կերկարաձգվի
POLITICSԵրևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին ևս երկու ամսով կալանքի տակ պահելու միջնորդությունը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց նրա պաշտպան Սերգեյ Հովհաննիսյանը:
Նա տեղեկացրեց, որ դատարանի որոշումը ստանալուց հետո կբողոքարկեն վերաքննիչ դատարան:
Դավիթ Տոնոյանը մեղադրվում է Պաշտպանության նախարարությանը ռազմամթերքի մատակարարման գործընթացում չարաշահում կատարելու առթիվ քննվող գործով:
ԱԱԾ-ի հաղորդագրության համաձայն՝ Դավիթ Տոնոյանը և Դավիթ Գալստյանը մեղադրվում են առանձնապես խոշոր չափերով՝ 2,277,323,840 ՀՀ դրամ գումար հափշտակելու և կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար: Նրանք իրենց առաջադրված մեղադրանքը չեն ընդունում:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...
5
Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at Ucom



