Վարակակիրների թիվն՝ այսօր
SOCIETYՀայաստանում նոյեմբերի 29-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 189 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 338 120-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 21 քաղաքացի, մահացածների թիվը 7535 է:
Կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 1 դեպք է գրանցվել: Նոյեմբերի 29-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1440 է: Մեկ օրում, ընդհանուր առմամբ, մահացել է 22 քաղաքացի։ Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 8975-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 1072 է, ընդհանուր առողջացածներինը՝ 316 198, փաստացի բուժվողներինը՝ 12 947: Մեկ օրում արվել է 4172 թեստավորում, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 2 360 218 թեստավորում:
1
Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate
2
IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026
3
Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference
4
On May 30, "Unisport" will compete for the title of the Armenian champion
5
Unibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders



