Սոչիում կայացած հանդիպմանը հայտարարությունների ձևով արձանագրվեց, որ սովետական ժամանակաշրջանում եղել է ընդհանուր պետություն, իսկ սահմաններ չեն եղել. Տիգրան Աբրահամյան
BLOGՏիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
Սոչիում կայացած հանդիպմանը հայտարարությունների ձևով արձանագրվեց, որ սովետական ժամանակաշրջանում եղել է ընդհանուր պետություն, իսկ սահմաններ չեն եղել։
Սա նշվում էր, որպեսզի ցույց տրվեր դելիմիտացիայի գործընթացի կարևորությունը, սակայն իրականում շատ ավելի վտանգավոր իրադրություն ստեղծեց։
Այսպիսի պատկերացումների պայմաններում, ՀՀ ինքնիշխան տարածքում ադրբեջանական զորքերի ներխուժումը ոչ թե ագրեսիա, այլ զուտ սահմանային վեճ է դիտարկվում։
Ավելին, Ադրբեջանի նախագահն անընդհատ փորձում էր ՀՀ-ի դեմ ագրեսիան որպես չպլանավորված սահմանային միջադեպ ներկայացնել։
Այս հայտարարությունները ցույց են տալիս, որ առաջիկայում՝ անկախ նրանից, թե դելիմիտացիա կսկսի, թե սահմանները կապաշրջափակվեն, Ադրբեջանի նոր ագրեսիայի հավանականությունը պահպանվում է։
Ստացվում է, որ միջազգային ընկալումների առումով, լոկալ գործողությունները սահմանագծի տարբեր ուղղություններով «սահմանային վեճ» են որակվելու, իսկ դրա պատասխանատվությունը հավասարապես դրվելու է երկու կողմերի վրա։
Իսկ կարմիր գծերի հատումը նույն միջազգային հանրության համար կդիտվի այն ժամանակ, երբ ռազմական գործողությունները լայնամասշտաբ բնույթ կկրեն։
Այն էլ ոչ մեկ չգիտի, թե գործողությունների ինչպիսի մասշռաբը «լայնածավալ» կորակվի և ստեղծված իրադրության պայմաններում արտաքին խաղացողներն Ադրբեջանին զսպելու ինչ միջոցներ կձեռնարկեն։
Դեռ պետք է հասկանալ, իսկ արդյո՞ք նման դեպքում Ադրբեջանին «զսպելը» կբացառի Հայաստանի նոր կապիտուլյացիան։
1
Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as p...
2
The international chess tournament supported by IDBank has concluded
3
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedi...
4
AraratBank Announces Change in Executive Leadership
5
Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 Years



