Կոտայքի մարզում 24-ամյա վարորդը Opel-ով արագաչափի մոտ բախվել է ծառին, կա 4 վիրավոր
SOCIETYԱյսօր` նոյեմբերի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 07։00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 24-ամյա Հակոբ Հ-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 30 կմ հատվածում՝ Չարենցավանի վարչական տարածքում, արագաչափի հարևանությամբ, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին։
Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ Հակոբ Հ-ն, ուղևորներ՝ Երևանի բնակիչներ, 24-ամյա Վիկտոր Մ-ն, 25-ամյա Տիգրան Կ-ն և 24-ամյա Գևորգ Գ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Չարենցավան» բժշկական կենտրոն։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by Euromoney
3
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
4
Ucom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills
5
Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank



