Շենիկի ջրամբարի ջրի դատարկման հետևանքով «Կարաս» տեսակի հազարավոր ձկներ սատկել են
SOCIETYՆոյեմբերի 27-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ Մաստարա գյուղի վարչական տարածքում գտնվող Շենիկ ջրամբարի ջրի դատարկման հետևանքով հարյուր հազարավոր «կարաս» տեսակի ձկները հայտնվել են ոչնչացման եզրին:
Աղբյուրի հետ զրույցում ջրամբարի մոտ հավաքվածներն ասում էին. «Վինտիլի կոտրման հետևանքով ջուրը մի քանի օրում լրիվ ցամաքեց: Եվ դրա պատճառով կարասները հայտնվեցին ջրից դուրս: Առանց չափազանցության, 1-2 կիլոմետր սատկած ձուկ է թափված: Եթե կարճ ժամանակում շրջակա միջավայրի նախարարությունն ու Արագածոտնի մարզպետարանը միջոցներ չձեռնարկեն, ապա թե ջրամբարի, թե ձկների վրա պետք է խաչ քաշենք»:
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by Euromoney
3
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
4
Ucom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills
5
Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank



