Պուտինը անորոշության մեջ իր ձեռքում է պահում Փաշինյանի ու Ալիևի սանձերը. Նաիրի Հոխիկյան
BLOGԵթե մեկ նախադասությամբ սահմանենք նոյեմբերի 26-ին Սոչիում տեղի ունեցած հանդիպումը, ապա կարելի է ձևակերպել այսպես' Փաշինյանն ու Ալիևը գնացել էին դաս պատասխանելու։
Իրականում Փաշինյանի"խրոխտ" հայացքի տակ թաքնված էր տեսախցիկների համար նախատեսված փորձառու պոպուլիզմը, իսկ Ալիևը հին աղվես է։
Ստորագրված հայտարարությունը փաստաթուղթ է ոչնչի մասին, թեպետ այնտեղ կան մի քանի կարևոր դրվագներ։ Դրանցից մեկն այն է, որ սահմանագծում չի լինելու։
Նշված է' իրականացնել սահմանազատում, հետագայում նաև սահմանագծում։ Այսինքն, փաստացի թշնամու զորքերը կարող են մնալ իրենց զբաղեցրած դիրքերում, իսկ թե ինչպես պիտի անցնի Հայաստանի և Ադրբեջանի սահմանը, դա անորոշ ապագայի հարց է։
Պուտինը անորոշության մեջ իր ձեռքում է պահում Փաշինյանի ու Ալիևի սանձերը։
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants
5
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...



