Yerevan, 21.September.2026,
00
:
00
BREAKING


«Շարքային աշակերտը», «խաղաղության» ճառերն ու «ստվերված» կարևորագույն հարցերը. «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է

Սոչիում երեկ կայացել է Նիկոլ Փաշինյանի, Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։ Հատկանշական է, որ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո է տեղի ունեցել եռակողմ հանդիպումը, ապա նոր միայն ՌԴ նախագահն առանձին հանդիպում է ունեցել Փաշինյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ինչպես Ղարաբաղյան հիմնախնդրի, այնպես էլ ՀՀ-Ադրբեջան սահմանային խնդիրների կարգավորմանը վերաբերող հարցեր։ Եռակողմ հանդիպման ժամանակ Փաշինյանն թռուցիկ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը՝ նշելով, որ այն պետք է տեղի ունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում։ Նրա խոսքով, Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնյաների միջև ուրվագծվում են անմիջական շփումներ, ինչը դրական է ոչ այնքան լավ նրբերանգների ֆոնին։

Անդրադառնալով Արցախի խնդիրներին՝ ՌԴ նախագահը նշել է, որ Ղարաբաղում այժմ ստեղծվում են պայմաններ խաղաղ կյանքի համար։ Պուտինը նաև հույս է հայտնել, որ մոտ ժամանակներս կընդունվեն որոշումներ տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակման համար, ինչը կստեղծի հնարավորություններ ԼՂ վերածննդի համար։ Պուտինը նաև խոսել է եռակողմ հանձնաժողովի մասին՝ նկատելով, որ գործադրվող ջանքերի նպատակն այն է, որպեսզի ստեղծվեն պայմաններ, որ մարդիկ կարողանան իրենց զգալ անվտանգ ու ապահով, նորմալ կերպով զբաղվել տնտեսվարությամբ, զարգացնել տնտեսությունը, ինչը դրականորեն կազդի երկրների քաղաքացիների կենսամակարդակի վրա։

Ինչ վերաբերում է ճանապարհների ապաշրջափակմանը, ապա Պուտինը նշել է. «Հիմքեր կան ենթադրելու, որ մոտ ապագայում մենք կկարողանանք ոչ միայն հաստատել տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման համապատասխան խմբի աշխատանքը, այլ նաև ընդունել բոլորին անհրաժեշտ համապատասխան որոշումներ»: Այստեղ կարևոր է նաև նշել, որ Արցախին վերաբերող խնդիրներին փաստացի անդրադառնում է ոչ թե Փաշինյանը, այլև Պուտինը։ Ավելին, Փաշինյանը ոչինչ չասաց Արցախի հետագա կարգավիճակի, ինքնորոշման հարցի մասին։ Այս թեմաների մասին ընդհանրապես խոսք չեղավ հանդիպման ժամանակ: Ինչպես և սպասվում էր, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է նաև դեմարկացիայի և դելիմիտացիայի իրականացման հարցը։ «Ես բազմիցս հայտարարել եմ, որ Հայաստանը պատրաստ է անցնել սահմանազատման և սահմանագծման գործընթացին»,- ասել է Փաշինյանը և հավելել, որ հաղորդակցությունների ապաշրջափակման թեման ևս շատ կարևոր է հայկական կողմի համար:

Նրա խոսքով, հայկական կողմն անկեղծ հետաքրքրված է այս հարցերի լուծմամբ, ինչպես նաև Ադրբեջանի հետ խաղաղության բանակցություններով:Իր հերթին Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ «Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանները դելիմիտացված չեն, մենք բազմիցս հրապարակային արտահայտվել ենք, որ պատրաստ ենք սկսել դելիմիտացիայի անհետաձգելի գործընթացը։ Ասեմ ավելին, մենք հայկական կողմին նաև հրապարակայնորեն առաջարկել ենք սկսել աշխատանքը «խաղաղության պայմանագրի» շուրջ, որպեսզի վերջ դրվի դիմակայությանը, փոխադարձաբար ճանաչվեն միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը»,- ասել է Ալիևը։ Հետպատերազմական իրավիճակում առկա հարցերի քննարկումն, իհարկե, կենսական անհրաժեշտություն ունի, սակայն քննարկումից հետո պետք է լինեն գործնական այնպիսի զարգացումներ, որոնք կարտացոլեն բանակցությունների շոշափելի էֆեկտը թե՛ պետության և թե՛ բնակչության համար։

Այդ իսկ պատճառով անհրաժեշտ ենք համարում նշել, որ դեմարկացիայի և դելիմիտացիայի մասին Փաշինյանի և Ալիևի հայտարարությունները գործնական տիրույթում պետք է ենթադրեն ոչ թե ադրբեջանական զինուժի հերթական ներխուժման նոր փորձեր, այլ ՀՀ սուվերեն տարածքից դրանց դուրս բերում, այնուհետև դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացի մեկնարկ։ Այստեղից պարզ տրամաբանական հարց է առաջանում՝ արդյո՞ք դեմարկացիայի և դելիմիտացիայի մասին բարձր մակարդակով հայտարարությունները ունեն կենսունակություն, թե՞ ոչ։ Իրականում խաղաղության մասին խոսելուց բացի, անհրաժեշտ է նաև դրսևորել խաղաղությանը նպաստող գործողություններ, ինչը, բնականաբար, ադրբեջանական զորքերի հերթական ներխուժումը չէ։ Ինչևէ, այս հարցի իրատեսականությունը ցույց կտա ժամանակը։ Իսկ այդ ընթացքում կարևոր է հաշվի առնել, որ ադրբեջանական կողմը, դիվանագիտական օրացույցով պայմանավորված, դրսևորում է մի կողմից՝ սադրանքներ և մյուս կողմից՝ իբր հումանիստական ժեստ՝ Սոչիի հանդիպումից առաջ երկու ռազմագերի հանձնելու տեսքով։

Այս իրավիճակը բանակցային պրոցեսում ՀՀ շահերից բխող փաթեթավորման անհրաժեշտություն ենթադրո՞ւմ է: Իհարկե, ենթադրում է։ Ավելին, պարտավորեցնում է: Սակայն գոնե առերևույթ նման փաթեթավորման «պարագաներն» առկա չեն, փաթեթավորման ցանկությունը՝ կարծես, նույնպես: Նորից կրկնենք, որ եռակողմ հանդիպման ժամանակ չի քննարկվել Արցախի հետագա կարգավիճակի հարցը։ Փաստացի քննարկված խնդիրների շարքը և դրանց կարևորության ու առաջնահերթության մակարդակը, մեղմ ասած, «ստվերում» են Արցախի կարգավիճակը, իսկ թե ինչպիսի հանգամանքներում պետք է կնքվի «խաղաղության պայմանագիրը», ինչ հանգամանքներում տեղի կունենան հետագա կարգավորման գործընթացը, դեմարկացիայի և դելիմիտացիայի պրոցեսը, գերիների վերադարձը և այլն, ցույց կտա ժամանակը։

Հանդիպման հետ կապված կարևոր է նաև նշել, որ եռակողմ ասուլիսի ժամանակ Ալիևն իր խոսքում չի անդրադարձել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքին», դրա փոխարեն կողմերը շեշտում էին տրանսպորտային կոմունիկացիաների շատ արագ ապաշրջափակման անհրաժեշտությունը, ինչն իր հերթին վկայում է, որ Ալիևը սիրում է խոսել զուտ ադրբեջանական ներքին լսարանի համար, իսկ միջազգային հարթակում, մասնավորապես Պուտինի ներկայությամբ, իրեն պահում է շարքային աշակերտի նման։

ՎԱՀԱԳՆ ՍԱՐՈՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy