Լավ լուր՝ Շուռնուխից
SOCIETYՇուռնուխի նոր թաղամասի կառուցման աշխատանքներն ամբողջ թափով ընթանում են:
Կառավարության նիստին այս մասին ասաց Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը` պատասխանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցին, թե ինչպես է ընթանում Շուռնուխի նոր թաղամասի շինարարությունը:
Ղուլարյանը նշեց, որ շինարարությունն ընթացքի մեջ է, կային որոշակի խնդիրներ, բայց հիմա աշխատանքները վերսկսված են ամբողջ թափով:
«Շաբաթ օրն այնտեղ ենք եղել։ Աշխատանքներն ընթանում են և հույս ունենք, որ պայմանագրով սահմանված ժամկետում՝ 2022 թվականի առաջին կիսամյակում ամբողջությամբ կավարտենք»,-նշեց Ղուլարյանը:
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by Euromoney
3
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
4
Ucom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills
5
Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank



