Հայաստանը դիմել է Ռուսաստանին Թուրքիայի հետ հարաբերությունների հարցում միջնորդելու խնդրանքով. Զախարովա
POLITICSՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտնել է, որ Հայաստանը դիմել է Մոսկվային Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում միջնորդելու խնդրանքով:
«Կարող եմ հաստատել, որ Հայաստանը դիմել է Ռուսաստանին Երևանի և Անկարայի միջև հարաբերություններում միջնորդության աջակցության խնդրանքով: Ռուսաստանը հետաքրքրված է և ջանքեր է գործադրել՝ ուղղված հայ-թուքրական հարաբերությունների կարգավորմանը: Մեր երկիրը պատրաստ է հետագայում ևս դրան աջակցել: Տվյալ գործընթացի գործարկումը մեր կարծիքով անմիջականորեն կնպաստեր տարածաշրջանում հասարակության առողջացմանը և բարիդրացիության ու երկխոսության ձևավորմանը, ինչն այժմ հատկապես արդիական է», - ասել է Զախարովան:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...
5
Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at Ucom



