Լեհաստանը Հայաստանին նվիրել է 201 640 դեղաչափ AstraZeneca պատվաստանյութ
SOCIETYԼեհաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը նվիրաբերել է 201.640 դեղաչափ AstraZeneca պատվաստանյութ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության դեսպանությունը: Դեսպանությունը բարձր է գնահատել ՀՀ առողջապահության նախարարության հետ համագործակցությունը:
Հայաստանում հասանելի են «Կորոնավակ» (միայն 2-րդ դեղաչափ), «ԱստրաԶենեկա», «Սպուտնիկ-Վի», «Սինոֆարմ», «Մոդեռնա» պատվաստանյութերը: Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում շաբաթվա բոլոր օրերին. շաբաթ և կիրակի սահմանվել են հերթապահություններ՝ ժամը 10։00-16։00-ը: Կարող են պատվաստվել նաև օտարերկրյա քաղաքացիները: Պատվաստումներն անվճար են:
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by Euromoney
3
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
4
Ucom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills
5
Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank



