2015-ի աստղային երեխաները․ ռուս հայտնիներից ովքեր երեխա ունեցան այս տարի (լուսանկարներ)
PHOTO
Ընթացիկ տարում ռուս աստղերից շատերը ծնողներ դարձան, ոմանք որդի ունեցան, ոմանք՝ դուստր։
Դմիտրի Դիբրով եւ Պոլինա Որդի՝ Իլյա Հաղորդավար
Դմիտրի Դիբրովն այս տարի հինգերորդ անգամ հայր դարձավ, մայիսի 27-ին ծնվեց նրա որդին Իլյան։ Նրա երկրորդ կինը՝ Պոլինան, երեխային ծննդաբերեց մերձմոսկովյան կլինիկաներից մեկում, դիբրովը ներկա էր ծննդաբերությանը, ինչպես նախորդ երկու անգամ։
Պոլինան եւ Դմիտրի Դիբրովը ամուսնացած են 5 տարի, նրանք երեք երեխա ունեն՝ 5-ամյա Սաշան, 2-ամյա Ֆյոդորը եւ նորածին Իլյան։ Դիբրովն առաջին երկու ամուսնություններից երկու մեծ երեխա ունի՝ 30-ամյա Դենիսն ու 26-ամյա Լադան:
Վլադիմիր Պրեսնյակով եւ Նատալյա Պոդոլսկայա Որդի՝ Արտյոմ Փոքրիկը
Վլադիմիր Պրեսնյակովի երկրորդ երեխան է, Նատալյայի՝ առաջին։ Պրեսնյակովը մեծ որդի ունի երգչուհի Քրիստինա Օրբակայտեից։ Երեխան ծնվել է հունիսի 5-ին, Պրեսնյակովը ներկա է եղել ծննդաբերության ժամանակ, քանի որ զույգը երկար էր սպասել այս փոքրիկին։ Նրանք 10 տարի է, միասին են, սակայն երեխա չէին կարողանում ունենալ։
Իգոր Նիկոլաեւ եւ Յուլիա Պրոսկուրյակովա Դուստր՝ Վերոնիկա
Իգոր Նիկոլաեւի համար սա երկրորդ դուստրն է, Յուլիայի համար՝ առաջինը։ Փոքրիկը ծնվեց հոկտեմբերի 8-ին, ժամկետից շատ ավելի շուտ։ 55-ամյա երգիչը նաեւ արդեն մեծ դուստր ունի։ Եկատերինա Կլիմովա եւ Գելա Մեսխի Դուստր՝ Բելլա Դերասանուհի Եկատերինա Կլիմովայի համար սա 4-րդ երեխան է։ 37-ամյա Կլիմովան եւ նրա նոր ամուսինը ծնողներ դարձան հոկտեմբերի 2-ին։ Կլիմովան առաջին երկու ամուսնություններից մեկ դուստր եւ 2 որդի ունի։
Մարինա Ալեքսանդրովա եւ Անդրեյ Բոլտենկո Դուստր՝ Եկատերինա
Սա զույգի երկրորդ փոքրիկն է։ Դերասանուհին գաղտնի էր պահում հղիությունը, եւ ծննդաբերել է ոչ թե Մոսկվայում, այլ Նյու Յորքում։
Լայսան Ուտյաշեվա եւ Պավել Վոլյա Դուստր՝ Սոֆիա
Զույգի երկրորդ երեխան է, նրանք արդեն մեկ որդի ունեին՝ Ռոբերտը։ Փոքրիկը լույս աշխարհ է եկել ԱՄՆ-ում, մայիսի 6-ին։ Երեխայի ծնվելուց հետո Վոլյան սոցկայքում գրել էր, որ անչափ երջանիկ է դստեր ծնունդով։
Ելենա Տեմնիկովա եւ Դմիտրի Սերգեեւ Դուստր՝ Ալեքսանդրա
Երգչուհի Ելենա Տեմնիկովան երկար ժամանակ թաքցնում էր հղիությունը, քանի որ սա նրա առաջին երեխան է։ Եվ մարտի վերջին երգչուհին վերապես լույս աշխարհ բերեց երկար սպասված փոքրիկին։ Ծննդաբերությանը ներկա էր երգչուհու ամուսինը՝ բիզնեսմեն Դմիտրի Սերգեեւը։
Քեթի Տոպուրիա եւ Լեվ Գեյխման Դուստր՝ Օլիվիա
«А-Студио» խմբի մեներգչուհի Քեթի Տոպուրիան ծննդաբերեց ԱՄՆ-ում, հունիսին։ Սա երգչուհու առաջին երեխան է։
Իվան Ուրգանտ եւ Նատալյա Կիկնաձե Դուստր՝ Վալերիա
Հայտնի հաղորդավարի դուստրը լույս աշխարհ եկավ մոսկովյան հիվանդանոցներից մեկում։ Սա Ուրգանտի երկրորդ, իսկ կնոջ չորրորդ երեխան է։ Երեխան ծնվեց սեպտեմբերին, նրան Վալերիա անվանեցին՝ Ուրգանտի մոր պատվին, ով թոռնուհու ծնվելուց ամիսներ առաջ մահացավ։ Զույգը նաեւ 7-ամյա դուստր ունի՝ Նինան, նրանց հետ է ապրում նաեւ Նատալյայի 15-ամյա դուստրը՝ Էրիկան, իսկ նրա որդին մնացել է հոր հետ։




















































