Սոմալիի մայրաքաղաքում պայթյուն է որոտացել
INTERNATIONAL NEWSՀինգշաբթի առավոտյան Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյի կենտրոնում հզոր պայթյուն է տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, պայթյունից հետո փողոցում կրակոցներ են հնչել:
Կատարվածի հետևանքով դպրոցի և հիվանդանոցի շենքեր են փլուզվել, մի շարք մեքենաներ են վնասվել: Վնասված հիվանդանոցի աշխատակից Մոհամեդ Հուսեյնը պատմել է, որ իրեն շենքի փլատակների տակից են դուրս բերել:
Ներկա պահին իրավապահները պարզում են կատարվածի հանգամանքները: Տուժածների և զոհերի հստակ թիվ դեռևս չի նշվում, սակայն ենթադրվում է, որ ավերված շենքերի փլատակների տակ մարդիկ են մնացել: Նշվում է, որ հարձակման թիրախը Սոմալիում Աֆրիկյան միության խաղաղապահ առաքելության շարասյունն է եղել:
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
3
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
4
Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutua...
5
Unibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%



