Եթե Ադրբեջանի հետ ունես Արցախի խնդիր, ինչպե՞ս ես գնում դելիմիտացիայի և դեմարկացիայի. Արմեն Աշոտյան
BLOGԱրմեն Աշոտյան ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
Դելիմիտացիան ու դեմարկացիան լավ բան են, բայց պետությունները դրան հասնում են, երբ որ խորքային բոլոր խնդիրները լուծվել են:
Եթե Ադրբեջանի հետ ունես Արցախի խնդիր, ինչպե՞ս ես գնում դելիմիտացիայի և դեմարկացիայի:
Դելիմիտացիան ճիշտ բան է, բայց այս դեպքում ես ունեմ 3 «ՈՉ»-երի սկզբունք
1. Ո՛չ քո օրոք, Նիկոլ, որովհետև դու ունակ չես ՀՀ շահը հետապնդել միջազգային հարթակներում, ունակ չես ներկայացնել մեր ազգային շահը, Ալիևին հանդիպելուց չես կարողանում բանակցել:
2. Ո՛չ հիմա, Նիկոլ, երբ Ադրբեջանը մեզ ստիպում է, որ ուժային սպառնալիքով գնանք այդ պրոցեսին, այսինքն՝ վատով են մեզ ստիպում, իսկ այս խեղճ ու թույլ վիճակում չի կարելի գնալ նման պրոցեսի:
3. Ո՛չ առանձին վերցված, Նիկոլ։
Եթե դու աշխարհին պատրաստ ես տալ այն, ինչ ուզում են, առանց ստանալու ինչ մեզ է պետք, ինչպե՞ս ենք լուծելու հետո Արցախի հարցը։
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



