«Հրապարակ». Զորամասեր են կանչել մարտական հերթապահության մեջ չգտնվող պայմանագրայիններին
SOCIETY«Հրապարակ» թերթը գրում է. «Թեեւ իշխանություններն ու պատկան գերատեսչությունները լռում են եւ չեն հաստատում հայ-ադրբեջանական սահմանին կուտակումների մասին տեղեկությունները, սակայն բանակում արդեն մի քանի օր է, ըստ տեղեկությունների, համար մեկ դրություն է հայտարարված։
Սյունիքից ու Գեղարքունիքից մեզ լուրեր են հասնում, որ զորամասեր են կանչել մարտական հերթապահության մեջ չգտնվող պայմանագրայիններին եւս եւ ասել, որ մինչեւ նոյեմբերի 25-26-ը ներառյալ պետք է մնան զորամասերում կամ անցնեն մարտական հերթապահության՝ ինչ-ինչ հնարավոր զարգացումներով պայմանավորված»:
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by Euromoney
3
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
4
Ucom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills
5
Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank



