Yerevan, 18.March.2026,
00
:
00
BREAKING


«Հայկական շահերը պաշտպանված չեն. առաջիկա հանդիպումների առումով շատ լուրջ ռիսկեր կան». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Նախօրեին հայտարարվեց նոյեմբերի 26- ին Սոչիում սպասվելիք Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպման մասին: Ավելի վաղ հայտարարվել էր, որ դեկտեմբերի 15-ին Փաշինյան-Ալիև հանդիպում է լինելու:

«Կովկաս ինստիտուտի» փորձագետ, քաղաքագետ Հրանտ Միքայել յանի հետ զրույցում անդրադարձել ենք հանդիպմանը նախորդած իրողություններին, դրանցից բխող հնարավոր զարգացումներին: Մինչ բուն թեմային անդրադառնալը, քաղաքագետը մի քանի հանգամանք է առանձնացրել՝ առաջին հերթին խոսելով ՀՀ-ՌԴ հարաբերությունների մասին: «Երբ Ադրբեջանի կողմից ՀՀ-ի վրա հարձակում եղավ, գործող իշխանությունները, Ադրբեջանի դեմ ոչ մի խոսք չասելով, կոորդինացված մեդիա հարձակում սկսեցին ՌԴ-ի դեմ: Բացի այդ, կան տվյալներ, թե ինչու ՌԴ-ի, ինչպես նաև աշխարհի կողմից շատ թույլ արձագանք եղավ Ադրբեջանի այդ ագրեսիայի վերաբերյալ: Այն է՝ գործող իշխանությունները խոսք են տվել, որ կստորագրեն ինչ-որ փաստաթուղթ, բայց հետո հրաժարվել են, դրանից ելնելով՝ Ադրբեջանը հարձակվել է, իսկ իրենք՝ ՀՀ դե ֆակտո իշխանությունները, այսպես ասած, միանգամից որոշեցին, որ մեղավորը Ռուսաստանն է: Ինչ-որ տեղ սա սադրանք էր ՀՀ-ի ու նաև ՌԴ-ի դեմ»,- «Փաստի» հետ զրույցում ասաց քաղաքագետը՝ նշելով, որ վերջին տարիներին նման իրողությունների բազմիցս ենք ականատես եղել:

«Հիմա, օրինակ՝ ՀՀ դե ֆակտո վարչապետն ընդունել է «Հանուն ժողովրդավարության» գագաթաժողովին մասնակցելու հրավերը, ինչն իր կոնտեքստում համարվում է նաև ընդդեմ Չինաստանի և Ռուսաստանի: Մինչդեռ ՌԴ-ն մեր ռազմավարական, Չինաստանը՝ պոտենցիալ դաշնակիցն է: ԱՄՆ-ը մեր դաշնակիցը չէ: Թեպետ պոտենցիալ դաշնակից կարող ենք անվանել, բայց ԱՄՆ-ը մի քանի անգամ հայտարարել է, որ այս տարածաշրջանում լուրջ հետաքրքրություն չունի, համենայն դեպս՝ ՀՀ-ին աջակցելու հարցում: ՌԴ-ն արտահայտել է իր կարծիքը վերոնշյալ գագաթաժողովի վերաբերյալ՝ ասելով, որ չի ուզում ՀԱՊԿ երկրները մասնակցեն: Մինչդեռ անվտանգության հարցերում ամբողջությամբ ՌԴ-ից կախված ՀՀ-ն որոշել է մասնակցել գագաթաժողովին: Այս իշխանությունները պատրաստվում են մասնակցել հակառուսական միջոցառմանը, բայց հետո ակնկալում են, որ ՌԴ-ն իրենց պետք է աջակցի: Ստացվում է, որ իրենք ուզում են ինչ-որ քայլեր անել, զարգացնել հարաբերություններն Արևմուտքի հետ՝ ի հաշիվ ՌԴ-ի հետ հարաբերությունների, զուգահեռ՝ ՌԴ-ի վրա թողնել ՀՀ շահերի պաշտպանությունը՝ անընդհատ շեշտադրելով, որ ՌԴ-ն դա չի անում: Ստացվում է, որ ՌԴ-ն պետք է ՀՀ շահերը պաշտպանի, իսկ իրենք պետք է Արևմուտքի հետ հարաբերություններ զարգացնեն»:

Հ. Միքայել յանը վերոնշյալից բխող երեք արձանագրում արեց. «Նախ՝ ՀՀ դե ֆակտո իշխանություններն Արևմուտքի հետ խաղեր են խաղում, որն արդեն բավականին ակնհայտ է: Երկրորդ՝ ՌԴ-ն ՀՀ-ի շահերը չի պաշտպանելու, քանի որ բազմիցս է հայտարարել, որ չեզոք դիրքորոշում ունի: Երրորդ՝ եթե մենք չեզոք դիրքորոշում ունեցող երկրի վրա թողնում ենք ՀՀ շահերի պաշտպանությունը, մենք, փաստորեն, իշխանություն չունենք Հայաստանում: Հայաստանն իրականում իր ներկայացուցիչը չունի, Հայաստանում իրական իշխանություն չկա՝ կա դե ֆակտո իշխանություն»:

Քաղաքագետի խոսքով, բացի դե ֆակտո իշխանությունից, Հայաստանում կան նաև այլ ուժեր, որոնք ևս վտանգավոր գիծ են տանում:«Տարատեսակ քաղաքական ուժեր, ՀՀ անվտանգության, իշխանության գործելաոճին անդրադառնալու ու, առհասարակ, նրանց իշխանության լինել-չլինելու հարցը քննարկելու փոխարեն, «այս բազան պետք է դուրս գա, այն բազան պետք է մտնի» հայտարարությունների ներքո ՌԴ-ԱՄՆ հարցերն են առաջ քաշում: Այդպես Հայաստանը աշխարհաքաղաքական շահերի բախման հարթակի վրա են դնում ու հետագա զարգացումներում ՀՀ-ին որպես զոհ են պատրաստում: Խոսքը շատ վտանգավոր ուժերի մասին է, որոնք Հայաստանին այնպիսի մարտահրավերների առաջ են կանգնեցնում, որոնց մեր երկիրը չի կարողանալու դիմադրել: 44-օրյա պատերազմը, մեր պարտությունն ու, առհասարակ, ամբողջ այս ուղին հենց նշվածի մասին է: Երբ խոսքը հայկական շահերի պաշտպանության մասին է, այս իշխանություններն ասում են՝ այս կամ այն բանի համար հո պատերազմ չենք անի՞, թող ՌԴ-ն անի: Մեծ հաշվով, հայկական շահերը պաշտպանելուց նրանք միշտ հրաժարվում են, իսկ Արևմուտքի շահերը պաշտպանելուց իրենք երբեք չեն հրաժարվում: Սա պարզ իրողություն է, ինչն արդեն 3-4 տարի անդադար տեսնում ենք: Նշվածը, ցավոք, նաև շարունակվելու է: Ցավոք, նշվածի առումով ո՛չ հասարակությունում ադեկվատ ընկալում կա, ո՛չ էլ քաղաքական դաշտում: Մինչդեռ եթե 2018 թ.-ի մայիսից սկսած այդ իրողությունները պարզապես կարող էին համեմատաբար փոքր կորուստների հանգեցնել, ապա հիմա սեղանին արդեն Սյունիքն է դրված»,-ասաց քաղաքագետը:

Վերոնշյալ համատեքստում, անդրադառնալով արդեն առաջիկայում սպասվելիք հանդիպումներին, Հ. Միքայելյանը շեշտեց. «Նախ՝ արձանագրենք, որ հայկական կողմը դիրքորոշում չունի: Դա կարող ենք եզրակացնել նաև նախօրեին Փաշինյանի ասուլիսի ժամանակ հնչեցված տարբեր հայտարարություններից: Այդ ժամանակ ևս մեկ անգամ ամրագրվեց այն դիրքորոշումը, որ Գորիս-Կապան ավտոճանապարհն ադրբեջանական է, իսկ Հայաստանի շահերը, իր ընկալմամբ, պետք է ռուսները պաշտպանեն:

Մեծ հաշվով, հայկական շահերը պաշտպանված չեն, ինքն ի վիճակի չէ դա անել, և իրականում ցանկություն էլ չունի: Ընդհանուր առմամբ, հաշվի առնելով այս իրողությունները, նշված երկու սպասվելիք հանդիպումների առումով շատ լուրջ ռիսկեր կան: Մասնավորապես, կա ռիսկ, որ ստորագրվելու է նոր փաստաթուղթ, որը Փաշինյանն արդեն խոստացել է ստորագրել և՛ Ռուսաստանին, և՛ Ադրբեջանին: Ի դեպ, Հայաստանում դրա դեմ ցույցեր են իրականացվում, և խոսքն իսկապես լուրջ ռիսկի մասին է: Ինչո՞ւ, որովհետև Ադրբեջանը ցանկանում է, որ այդ երկրի տարածքային ամբողջականությունն ընդգծվի ու ճանաչվի ՀՀ-ի կողմից: Սա նշանակում է հրաժարում Արցախից, մասնավորապես Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներից: Երկրորդ՝ լուրջ ռիսկ կա, որ տեղի է ունենալու սահմանազատում՝ հօգուտ Ադրբեջանի, իսկ Փաշինյանն արդեն ասել է, որ «Հայաստանի վերահսկողության տակ ադրբեջանական տարածքներ կան»: Հասկանալի է, չէ՞, ինքը կրկին չի խոսում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հայկական տարածքների մասին, բայց ասում է «ադրբեջանական տարածքների» մասին, որոնք, ըստ նրա, Հայաստանի տարածքում են: Այսպիսով, կարող են, օրինակ՝ հանձնվել որոշ, այսպես կոչված, անկլավներ, որոնց մասին Ալիևը վաղուց խոսում է»:

Բացի նշված վտանգներից, քաղաքագետն այլ խնդիրների մասին ևս մատնանշեց. «Ամենավտանգավորը «միջանցքի» թեման է, որն անընդհատ Ադրբեջանն առաջ է քաշում, և որին Փաշինյանը չի ուզում համաձայնել: Մինչդեռ նման հարցերում չհամաձայնելու համար դու պետք է լավ արգումենտացիա ունենաս: Այն պարզապես խոսակցական մակարդակով չպետք է լինի, փաստարկները պետք է ռազմական լինեն: Ինչո՞ւ, որովհետև, որպես բանակցային հզորություն, Ադրբեջանն օգտագործում է իր ռազմական ուժը, ինչին ի պատասխան ինչ-որ քայլեր պետք է ձեռնարկվեն: Բայց ավելի քան մի տարի անիմաստ մսխվել է: Տեսնում ենք, որ Ադրբեջանը կարող է հեշտությամբ շարունակել ուժով շանտաժը: Զուգահեռ՝ մենք նույնիսկ միջազգային ատյանների չենք դիմում՝ հստակ ընդգծելով, որ միջազգային իրավունքի խախտում է, երբ Ալիևն ասում է՝ «արեք այսպես, թե չէ կհարձակվեմ, ուժով կլուծեմ իմ հարցը»: Իսկ իրականում նաև թե՛ հումանիտար, թե՛ տարածքային անձեռնմխելիության խախտումների հետ գործ ունենք: Մեծ հաշվով, տեսնում ենք, որ ո՛չ ՀՀ շահերն են պաշտպանվում, ո՛չ բանակին են պատրաստում, ո՛չ էլ միջազգային հարթակում են քայլեր արվում: Հաշվի առնելով իրողությունները՝ կայանալիք հանդիպումներից սպասելիքները բացասական են»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

IDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients