Yerevan, 17.June.2026,
00
:
00
BREAKING


Փաշինյանի վտանգավոր ուղերձներն ու «բացահայտումների» սպառնալիքը. ասուլիսի հիմնական մեսիջները

ANALYSIS

Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրավիրած ասուլիսի ընթացքում անդրադարձել է մի շարք կարևորագույն հարցերի և արել մեսիջներ, որոնք էլ այսօր կփորձենք վերլուծել:

Նախ և առաջ նշենք, որ Փաշինյանն անդրադարձավ ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցին․ ՀԱՊԿ-ը, ըստ նրա, Ռուսաստանի հետ մեր ռազմավարական հարաբերությունների շատ կարևոր խողովակ ու հարթակ է։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերն է ու ինքը Ռուսաստանի հետ գործընկերությունն անգնահատելի է համարում: Ակնհայտ է, որ այս հավաստիացումների կարիքը առաջացել է նոյեմբերի 16-ին ՀՀ սահմանների մոտ ծավալված ռազմական գործողությունների ֆոնին Փաշինյանի թիմակիցների հակառուսական հռետորաբանությունը Սոչիի հանդիպումից առաջ մեղմելու համար: Չմոռանանք, որ այդ օրերին վարչապետի թիմակիցները բացահայտորեն սպառնում էին ՌԴ-ին՝ դուրս գալ ՀԱՊԿ-ից և գտնել նոր դաշնակիցներ: Հիմա Փաշինյանը փաստում է, որ նման քայլի Հայաստանը գնալ չի պատրաստվում:

Ավելին` հարցազրույցի ժամանակ Փաշինյանը հաստատեց, որ բանակցային գործընթացում քաղաքական հարցերի որոշողը մնալու է Մոսկվան, իսկ ԵՄ հովանու տակ կքննարկվեն միայն հումանիտար հարցեր: Ընդհանուր առմամբ, այս հարցազրույցը բավականին ընդգծված ռևերանս էր ռուսական կողմին, ինչի մասին են վկայում երեք անգամ անձամբ Վլադիմիր Պուտինին հայտնած շնորհակալությունը և վերջինիս ջանքերի բարձր գնահատումը:

Մյուս կողմից` Փաշինյանը ուշագրավ ակնարկ արեց ներսի և դրսի խաղացողներին՝ հիշատակելով իր չհրապարակված, սակայն սարսափելի բացահայտումներ պարունակող ուղերձը: Այս մեսիջը ենթադրում է, որ կան ինչ-ինչ բացահայտումներ, որոնք Փաշինյանը կարող է անել՝ հանրայնացնելով իր ձեռքի տակ եղած տեղեկությունները, եթե ներսի և դրսի խաղացողները խախտեն ձեռք բերված պայմանավորվածությունները:

Փաշինյանը, ըստ էության, չբացառեց, որ Հայաստանի համար ռազմավարական մի շարք ճանապարհներ դառնալու են սակարկության և բանակցությունների առարկա: Իսկ հիշատակելով այդ ֆոնին կառուցվող ճանապարհները՝ նա փաստացի փորձում է ցույց տալ, որ այդ ռազմավարական ճանապարհների հանձնումը կատաստրոֆիկ նշանակություն չի ունենալու, ինչը, իհարկե, այդպես չէ:

Փաշինյանի մեկ այլ վտանգավոր հայտարարություն էլ վերաբերվում էր Ադրբեջանի տարածքային ամբողջականության հավանական ճանաչմանը, ընդ որում Արցախով հանդերձ: Փաշինյանը հաջողացրեց այս իր հավանական քայլն էլ կապել նախկինների հետ և վերջիններիս մեղադրել, որ 1991 թվականին արդեն իսկ ճանաչել են այն: 

Սակայն, Փաշինյանի ամենավտանգավոր հայտարարությունը թերևս այն էր, որ եթե իր ղեկավարած կառավարությունը հող հանձնող լիներ, ապա չէր լինի նաև պատերազմ: Խոսելով Սյունիքում հավանական զիջումների մասին՝ Փաշինյանը նշեց՝ անունը դրել են Զանգեզուրի միջանցք ու ասում են՝ չտաք, պատերազմով կվերցնենք, մենք էլ չենք տալիս: Ի՞նչ է սա նշանակում, եթե ոչ պատերազմի համար պարարտ հողի նախապատրաստում և ալիբի՝ չէինք տալիս, պատերազմով վերցրին:

Հարցազրույցը չանցավ առանց փաստերի աղճատման: Օրինակ՝ Փաշինյանը հայտարարեց, թե նախկինում երբեք Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների միջև կոնտակ չի եղել։ Սա բացարձակ սուտ է, որովհետև կոնկակտ եղել է նաև նախկինում, ավելին եղել են նաև հանդիպումներ, որոնց մասին անգամ պաշտոնական հայտարարություններ են արվել։ 

Ընդհանուր առմամբ, այս ասուլիսի հիմնական նպատակը՝  հող տվողի կլիշեն բողոքարկելն ու հակառուսական հիստերիայի ալիքից հետո Սոչիում կայանալիք հանդիպումից առաջ Մոսկվային մի շարք ռևերանսներ անելն էր:

Աղբյուր

Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” Campaign