Լիրայի ռեկորդային արժեզրկման ֆոնին Apple-ը դադարեցնում է ապրանքների վաճառքը Թուրքիայում
SOCIETYApple ընկերությունը ժամանակավորապես դադարեցրել է իր ապրանքների վաճառքը Թուրքիայում՝ կապված թուրքական լիրայի գրանցած հերթական ռեկորդային անկման հետ: Այս մասին հայտնում է The Apple Post-ը:
Նշվում է, թեև Apple-ի առցանց խանութը շարունակում է Թուրքիայում հասանելի լինել, սակայն ընկերությունը թույլ չի տալիս գրանցել որևէ նոր պատվեր կամ ապրանք ավելացնել գնորդի զամբյուղի մեջ:
Հիշեցնենք, որ թուրքական լիրան երեքշաբթի փոխարեքի անկման հերթական ռեկորդային ցուցանիշն է գրանցել՝ 1 դոլարի դիմաց հասնելով 13.5 լիրայի: Տարեսկզբից թուրքական դրամական միավորն արժեզրկվել է 70 տոկոսով: Հունվարին լիրայի փոխարժեքը հավասար էր 7.3 լիրայի: Արժույթի արժեզրկման պատճառով երկրի մի շարք քաղաքներում բողոքի ցույցեր են տեղի ունեցել:
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by Euromoney
3
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
4
Ucom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills
5
Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank



