Ադրբեջանում ջրի հետ կապված լարված իրավիճակ է. Բաքուն նախատեսում է օգտագործել Արցախի օկուպացված տարածքների ջրային ռեսուրսները
INTERNATIONAL NEWSՎերջին շաբաթներին Ադրբեջանում նկատված տեղումները նպաստել են ջրային ռեսուրսների ավելացմանը, սակայն, այնուամենայնիվ, երկրում պահպանվում է ջրի հետ կապված լարված իրավիճակը։ Այս մասին Ադրբեջանի Միլի Մեջլիսի լիագումար նիստում ասել է Ադրբեջանի ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովը՝ «2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ։
Նախարարի խոսքով` նախատեսվում է ջրային ռեսուրսների հետ կապված մի շարք միջոցառումներ իրականացնել։
«Օրակարգում է նաև օկուպացիայից ազատագրված տարածքների (Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի տարածքներ - խմբ) ջրային ռեսուրսների օգտագործումը, ինչը կնպաստի նաև ջրի հետ կապված խնդիրների լուծմանը»,- ասաց ֆինանսների նախարարը։
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
3
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
4
Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutua...
5
Unibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%



