Թշնամու կրակոցից ժամկետային զինծառայողի սպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ․ ՔԿ
SOCIETYՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 7-րդ և 13-րդ կետերով հարուցվել է քրեական գործ՝ 2021թ. նոյեմբերի 22-ին Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումների կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից արձակված կրակոցներից սպանության դեպքի առթիվ: Այս մասին հայտնում են ՔԿ-ից։
Հավելենք, որ նշված դեպքը տեղի է ունեցել Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղի հատվածում տեղակայված հայկական դիրքերին ուղղված՝ հակառակորդի կրակոցների արդյունքում, ինչի հետևանքով ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Սուրիկ Յուրիկի Սաֆարյանը ստացել է կրծքավանդակի կողմնային պատի հրազենային միջանցիկ մահացու վնասվածք:
Կատարվում է նախաքննություն:
1
A Birthday in Italy with Unibank
2
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



