Yerevan, 29.April.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Աշխարհի ամենամեծ պահանջարկ ունեցող գլուխկոտրուկներից մեկը՝ «ռուբիկ-կուբիկ»․ «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայտնի Ռուբիկի խորանարդի ստեղծման պատմությունը սկիզբ է առել 1974 թվականից: Դրա ստեղծողը հունգարացի ուսուցիչ Էռնո Ռուբիկն է, ում անունով էլ կոչվում է խաղալիքը՝«ռուբիկ-կուբիկ»: 1970-ականների կեսերին Էռնո Ռուբիկն աշխատել է Բուդապեշտի կիրառական արվեստի և արհեստի ակադեմիայի ինտերիերի դիզայն բաժնում։ Չնայած այն կարծիքին, թե նա խորանարդն ստեղծել է, որպեսզի օգնի իր աշակերտներին ավելի լավ պատկերացնել եռաչափ մարմինները, իրական նպատակը եղել է ստեղծել այնպիսի խորանարդ, որում անկախ կերպով հնարավոր է տեղաշարժել մասերը առանց ամբողջ մեխանիզմի փլուզման։

Նա չի հասկացել, որ ստեղծել է գլուխկոտրուկ մինչև այն պահը, երբ փորձել է վերականգնել խորանարդի սկզբնական դիրքը։ Ռուբիկն իր «կախարդական խորանարդի» համար ստացել է հունգարական արտոնագիր 1975 թվականին։ Բուն Հունգարիայում և որոշ այլ երկրներում խորանարդն ունեցել է այլ անվանում: Ի սկզբանե այն կոչվել է «կախարդական խորանարդ»: Էռնո Ռուբիկը հանելուկի բոլոր իրավունքները փոխանցել է անգլիական Seven Towns ընկերությանը, որը ղեկավարել է Ռուբիկի ընկերը՝ Թոմ Կրեմերը: Ընկերությունը խորանարդի անունը փոխել է՝ ընտրելով ավելի հեշտ հիշվող անվանում, և 1980 թվականին կախարդական խորանարդը վերանվանվել է Ռուբիկի անվամբ։

Հայտնի է հաստատապես, որ Ռուբիկի խորանարդը ներկայումս աշխարհի ամենահայտնի հանելուկ-խաղն է, որը գրավել է շատ մարդկանց սրտերը: Մինչ օրս արտադրվել և վաճառվել է ավելի քան 350 միլիոն «ռուբիկ-կուբիկ», և եթե այդ ամբողջ արտադրված խորանարդները շարվեն մեկ շարքով, ապա այն կձգվի Հարավային բևեռից մինչև Հյուսիսային բևեռ: Ի՞նչ կա այս խաղալիքի մեջ, որ այն կարողացել է գրավել բոլորին: Փաստորեն, ամբողջ իմաստը հանելուկի միաժամանակյա պարզության և բարդության մեջ է: Ռուբիկի խորանարդի հավաքման մեջ կա երկու հստակ ուղղություն: Ոմանք խորանարդը հավաքում են արագության համար. այսպիսի զբաղմունքի համար նույնիսկ մրցումներ կան, որոնք կոչվում են սպիտկուբինգ: Համաշխարհային ռեկորդակիրը տասնվեց տարեկան ավստրալացի Ֆելիքս Զեմդեգսուն է, որը կարողացել է ճիշտ հավաքել խորանարդը աներևակայելի կարճ ժամանակահատվածում՝ 5,66 վայրկյանում: Այլ մարդիկ Ռուբիկի խորանարդն այլ կերպ են օգտագործում:

Նրանց խնդիրն է հավաքել գլուխկոտրուկը շարժումների (եզրերի շարժումների) նվազագույն քանակով, այսպես կոչված՝ «Աստծո ալգորիթմով»: 2010 թվականին Google- ը մի քանի էնտուզիաստների օգնությամբ կարողացել է հաշվարկել Աստծո թիվը: Պարզվել է, որ գլուխկոտրուկը հնարավոր է լուծել ցանկացած նախնական համադրությամբ ոչ ավելի, քան 20 քայլից:

«Ռուբիկ-կուբիկի» հանրաճանաչությունը ԽՍՀՄ-ում ևս իր հետքն է թողել այդ գլուխկոտրուկի պատմության մեջ: Այն մեծ պահանջարկ է ունեցել, և բոլորն են փորձել գնել այն իրենց կամ իրենց սիրելիների համար: ԽՍՀՄ-ը նույնիսկ հիմնել է դրա սեփական արտադրությունը: Այնուամենայնիվ, խորհրդային արտադրության խորանարդները այնքան լավը չեն եղել, որքան հունգարականները, և արագ շարքից դուրս են եկել:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

IDBank and Idram participate in Career City FestUcom Participated in Yerevan’s Career City Fest, Sharing Its Values and Career Opportunities New campaign in ECCO stores from IDBank and IdramWhat Types of Online Fraud Exist Today? Drone Racing Event to Be Held in Yerevan with Ucom’s Support AraratBank: Main Sponsoring Partner of STEM Expo 2025 20% idcoin at Carpisa: IDBank and Idram’s new campaignARARATBANK and FMO Expand Cooperation with a $25 Million Loan Agreement Digital identity, digital authentication, and secure transactions: the imID office is officially opened5,237,825 AMD for the “City of Heroes Rehabilitation Center”: April’s beneficiary is the “4090” FoundationDigital identity, digital authentication, and secure transactions: imID office officially launches AraratBank: Business Financing with up to 35% Cashback Opportunity The young talent: Dmitry IskhanovUcom Introduces UPlay, Launching a New Era of Entertainment IDBank Joined the Banking Association for Central and Eastern Europe (BACEE): Official Membership Agreement Signed in Budapest The Power of One Dram is the general partner of DigiCode 2025AraratBank Employees Communicated with the Power of the Intercessory Gospel of ShurishkanMyAmeria Star - Ameriabank presents a bank card and app for kids and teens One more free access to business lounges: IDBankHow to protect your bank accounts and E-WalletAraratBank: Supporting SMEs for About 20 YearsIDBank – Supporting SMEs "Face to Face" with "The Power of One Dram"With Ucom’s Support “DemArDem: Dialogue of Generations” Regional Forum Concludes in Tashir Idram is now available in Yerevan CityNew Offer for Residents of 28 Cities with 5G Network Joining Ucom Ucom Joins the Regional Forum “DemArDem: Dialogue of Generations” AraratBank: The Only Victory is the Smile of a Recovered Child Financially Literate with Idram Junior IDBank new branch is in the City of ArtashatNew campaign from IDBank on the occasion of Client’s DayUcom Celebrates International Client's Day, Strengthening Ties with Subscribers Ucom’s Fixed Network Now Available in Yeghvard 4,664,972 AMD to QaylTech. The beneficiary of The Power of One Dram for March is the Heroes Rehabilitation City Ucom Fellowship Incubation Program Concludes with Inspiring Closing Ceremony and Awards Event Preferential registration for the FINTECH360conference is available until March 15Face to Face with “The Power of One Dram”: The Regional Forum on Dialogue of Generations is just a few days away Ucom Launches a New Major Network Upgrade Project Ucom's General Director Spoke about Personal Growth at the Armenian Businessman 2025 Event Pay with Idram at Yerevan Mall and Win an idplus Gift Card!Ucom Presents a New Exclusive Offer for the Spring Holidays Four Badalyan Brothers Enterprises Ranked Among Armenia’s Top 1,000 Taxpayers Ucom’s General Director Shares his Experience with Cybersecurity Training Course Participants Customer Appreciation Day at IDBankIDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2025 New Banking, Even More Convenient: Idram&IDBank AraratBank and Aren Mehrabyan Foundation Strengthen their Partnership On International Mother Language Day, AraratBank Summarizes Results of Unique Project with MatenadaranAmeriabank named Armenia’s Best Investment Bank for 2025 by Global Finance Exclusive Benefits for Businesses: IDBank's New Visa Signature Business Card