Yerevan, 31.October.2025,
00
:
00
BREAKING


«Նա գնում էր պարզության հետևից, արդարամիտ էր, իր նմանը էլ չկա». քույրը և ընկերները՝ պատերազմում զոհված Ահարոնի մասին․ «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Լրագրողի մասնագիտությունը հնարավորություն է տալիս ծանոթանալ տարբեր մարդկանց հետ: Շատերի հետ երկարատև համագործակցության արդյունքում հասցնում ենք ընկերանալ, շփումն ավելի մտերմիկ է դառնում: Ահարոնի հետ ծանոթությունս սկսվեց 2019 թ.-ին: Ամուլսարում հնարավոր հանքի շահագործման մասին էի գրում, պարբերաբար թեմայի վերաբերյալ բնապահպանների կարծիքներն էինք ներկայացրել, հետո միտք առաջացավ հենց բնակիչների հետ խոսել: Չեմ էլ հիշում, թե ով փոխանցեց Ահարոնի հեռախոսահամարը, զանգեցի, ներկայացա, զրուցեցինք, նյութի հղումն ուղարկեցի… Նյութս հավանել էր, գովեստի խոսքեր ասաց, նշեց, թե ինչքան կարևոր է մամուլի դերը, վերջում էլ ավելացրեց. «…Հիմա որ ձեզ տեսնեմ, կուրախանամ, կկանգնեմ, կզրուցեմ, օգնելու կարիք լինի, կօգնեմ: Լավ մնացեք»:

Սա մեր ծանոթությունն էր: Հետո էլի նյութեր պատրաստեցինք, զրուցում էինք հաճախ, «դուք»-ը աստիճանաբար ու աննկատ փոխվեց «դու»- ի: Կարծեմ 2019 թ.-ի ամռանը գործընկերուհիս սեմինարի շրջանակներում գնացել էր Ջերմուկ ու էլի մի քանի համայնքներ: Երկուշաբթի օրն առավոտյան եկավ խմբագրություն, ասաց՝ Լուս, քեզ Ջերմուկից բարևներ են ուղարկել: Զարմացա՝ ո՞վ ինձ պիտի բարևի: Ասաց՝ Ահարոնը: Մի տեսակ ջերմացա: 2020 թ.-ի դեկտեմբերն էր: Ֆեյսբուքյան գրառումներից հասկացա, որ ընտանիքը հոկտեմբերի 19-ից մարտական գործողություններին մասնակից իրենց որդուց տեղեկություն չունի: Իսկ հետո արդեն հնչեց գույժը: Ավաղ, հանդիպել չստացվեց, բայց մի փոքր ճանաչել հաջողվեց: Այսօր քրոջ, դասընկերոջ ու ծառայակից ընկերոջ միջոցով կպատմենք Ահարոնի մասին, կխոսենք կուտակված կարոտի, սպասման լեզվով, բայց նաև ցավով, որ այլևս երբեք Ահարոնի ֆիզիկական գոյությունը մեր կողքին չենք վայելելու: Ահարոնի հորաքրոջ աղջիկը՝ Անահիտը, ասում է՝ չի ցանկանում եղբոր մասին անցյալով խոսել:

«Նա այնքան, այնքան լավ եղբայր է, անցյալով չեմ կարող ու չեմ ուզում Ահարոնի մասին խոսել: Նա մեր սրտում է, մեր հոգում, հավերժ մնալու է մեզ հետ: Հարազատ քույր չուներ, բայց միշտ ասում էր, որ բոլորս նրա հարազատ քույրերն ենք: Անչափ ուշադիր էր մեր նկատմամբ, մեր մեծ ընտանիքում աղջիկները թվով ավելի շատ են, քան տղաները, միշտ նշում էր՝ այնքան լավ է, որ դուք կաք, ես ձեզ բոլորիդ շատ եմ սիրում, կապված եմ ձեզ հետ: Հերիք է իրեն մեկ բան խնդրեինք, գիտեինք, որ նույն պահին մեր կողքին կանգնած է: Ահարոն ասելով՝ միանգամից պատկերացնում եմ լույս մարդ: Լինում է, չէ՞, նաև այնպես, որ ինչ-որ մեկին քիչ ժամանակ է, ինչ ճանաչում ես, քիչ շփում ունես իր հետ, բայց նա դիպչում է սրտիդ ու հոգուդ: Նա հենց այդ տեսակն էր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Անահիտը:

Հավելում է՝ իր ջերմությունը ձգում էր բոլորին, շփվող էր, մարդամոտ: Հետո իմ՝ տարօրինակ հարց, բայց ավելի շուտ հավաստումն է հնչում. բնական է՝ եղբորը շատ է կարոտում: «Չկա այնպիսի մի առիթ, երբ հավաքվենք հարազատ բարեկամներով ու չհիշենք Ահարոնին: Նա մեր սրտում է, ինչպե՞ս կարող ենք չհիշել: Իրար հետ այնքան սիրուն պահեր ենք ապրել, այնքան վառ հիշողություններ ունենք, ամեն առիթով պատմում ենք դրանք, վերհիշում, որ հանկարծ որևէ մեկս որևէ դետալ բաց չթողնի իր հետ կապված: Շատ ուրախ մանկություն ենք ունեցել: Անհամբեր սպասում էինք արձակուրդներին, թե երբ ենք գնալու Ջերմուկ, որ միասին հավաքվենք, երեխայական չարաճճիությունները մեզանից անպակաս էին: Այսօր շատ ծանր է Ջերմուկ գնալը, հասկանում ես, որ «մեկով քչացել ես», դա սարսափելի զգացողություն է, հիշողություններն են, որ փոքր-ինչ ջերմացնում են մեզ: Նա դեռ այնքան անելիքներ ուներ, մեր երկրի համար դեռ այնքան բան կարող էր անել, ձգտումն անսահման էր»,-եզրափակում է Անահիտը:

Ահարոնի դասընկերը՝ Ջանիկը, նշում է՝ դպրոցական տարիներին շատ ակտիվ էր:«Երևի թե հենց այդ ակտիվությունն առիթ դարձավ, որ մտերիմ ընկերներ դառնանք: Երկուսս էլ այդպիսին էինք: Իր մեջ արդարության զգացում կար, եթե կարող ենք այսպես ձևակերպել՝ արդարություն էր սիրում: Թեկուզ երեխաներ էինք, բայց հենց ընդհանուր գաղափարի՝ արդարության շուրջ համախմբվեցինք ու սկսեցինք ընկերություն անել: Նա իմ ամենամտերիմ ընկերն էր: Նա մեր տան տղան է, ես իրենցը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Ջանիկը:

Հավելում է՝ Ահարոնը բավականություն էր ստանում մարդկանց հետ շփվելով, մարդամոտ էր: «Ինքը գնում էր պարզության հետևից: Դա տարբեր կերպ կարող էր արտահայտվել՝ համայնքի համար պայքարով, պատերազմ մեկնելով: Դրանք արտահայտման ձևերն էին»,-նշում է մեր զրուցակիցը: «Տեղը երևում է, չէ՞»,-չիմանալով, թե ինչպես ձևակերպեմ կարոտի մասին հարցը, ասում եմ ես: «Իհարկե: 18-19 տարի ընկերություն ենք արել: Որքան պաշար ենք հավաքել, մտքերի փոխանակություն արել: Այս մեկ տարվա մեջ սպառում եմ այդ պաշարը: Գիտակցում եմ, հասկանում, որ նա ֆիզիկապես ներկա չէ, բայց իր ներկայությունը միշտ զգում եմ»,-եզրափակում է Ջանիկը:

Վահեի և Ահարոնի ընկերությունը սկսվել է բանակում՝ Արցախում ծառայելու տարիներին, չնայած մինչ ծառայությունն իրար ճանաչել են, բայց մտերիմ չեն եղել: «Մոտ 20 օրվա ծառայող էի, ինչ-որ գործով էի զբաղված, նկատեցի, որ նորակոչիկների խումբ է գալիս: Գլուխս բարձրացրեցի, տեսա Ահարոնին՝ ժպտալով ինձ էր նայում: Իր ժպիտն անգամ ուրիշ էր՝ գրավիչ, հաճելի: Ողջագուրվեցինք, հենց այդ օրվանից մեր մտերմությունն ու ընկերությունը սկսվեց: Միշտ իրար հետ էինք, այդ ժամանակ լրիվ ուրիշ Ահարոնի ճանաչեցի: Կիրթ էր, տարբեր թեմաներ էինք քննարկում, իրեն հնարավոր չէր ինչ-որ բանով զարմացնել այն առումով, որ կարծես իր կյանքում ամեն ինչ տեսել էր: Եթե երիտասարդի մասին կարելի է այդպես ասել, ուրեմն նշենք՝ իմաստուն տղա էր: Ծառայության ընթացքում նա կարողացել էր հարգանք վաստակել այս հատկանիշների շնորհիվ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Վահեն: Հավելում է՝ մտածում էր բոլորի մասին, բոլորովին եսասեր չէր: «Բնույթով արդար էր»,-շեշտում է մեր զրուցակիցը:

Երբ անցած տարի երկար ժամանակ Ահարոնից տեղեկություն չեն ունեցել, Վահեն ասում է՝ վստահ էր, որ նրա հետ վատ բան պատահած չի լինի: «Զգոն էր, զգույշ: Անկեղծ ասած՝ մինչ օրս էլ հույս ունեմ, որ այս ամենն իրական չի: Անընդհատ սպասում եմ իրեն, ոչ մեկս չի հավատում, որ նա ֆիզիկապես էլ չկա: Անընդհատ հետս է, իր հետ կապված հիշողությունները, մտքերը միշտ ինձ հետ են»,նշում է Վահեն: Բանակից զորացրվելուց հետո, չնայած ավելի ուշ-ուշ հանդիպումներին՝ կապված ուսման ու աշխատանքի հետ, միմյանց հանդեպ ունեցած ջերմությունը չպակասեց: «Այն, ինչ եղավ, արդար չէր, իր հետ նման բան չպետք է պատահեր: Իր նմանը էլ չկա»,-եզրափակում է Վահեն:

Հ.Գ.- Ահարոն Արսենյանը 2012թ.-ին ընդունվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, 2013-2015 թթ. մեկնել է Արցախ՝ ժամկետային ծառայության, վերադարձել ու շարունակել է ուսումը: Ապրիլ յան պատերազմի ժամանակ կամավոր մեկնել է Արցախ: 2018 թ.-ին Ահարոնը գերազանցության դիպլոմով ավարտել է համալսարանը: Զոհվել է 44-օրյա պատերազմի ժամանակ: Ջերմուկի Մաքսիմ Գորկու անվան դպրոցի ռազմագիտության դասարանը կրում է Ահարոնի անունը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Connected, Convenient, Converse: Andranik Grigoryan Presents Converse Bank’s Digital Transformation Journey at the BACEE Conference IDBank - Silver Sponsor of BACEE’s 50th Jubilee International Banking Conference With the support of IDBank and Idram, the “Symphonic Forest” project was launched Ucom Supports the Development of a Safe and Trusted Digital Environment in Armenia Young Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowSuren Parsyan to Represent Armenia at “Sagarmanthan: The Great Oceans Dialogue 2025” International ForumPay at cafés and bars with Idram&IDBank and earn lots of idcoinsUnibank Launches Online Queue Booking SystemWith Unibank’s Sponsorship Armenia Hosts Open Rock Climbing ChampionshipAraratBank Serves as Title Sponsor of "What? Where? When?" Intellectual GameConverse Bank’s CFO Highlights the Bank’s Resilient Growth and Management Practices at the BACEE Conference Idram Announces Partnership with the World’s Leading Crypto Exchange Bybit in the Field of Innovative Payments IDsalary Package – A Convenient and Beneficial Tool Ucom Reopens Its Sales and Service Center on 8 Komitas Avenue AraratBank: Financial Partner of Théâtron FestivalThe Sound of Artsakh in the USA Converse Bank and Asia Alliance Bank Launch Strategic Partnership Educational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansUcom General Director Ralph Yirikian Speaks on Digital Security JOIN US: Transfer Your Real Estate-Secured Loan to AraratBank on Favorable Terms Converse Bank Receives BACEE Award for International Banking Cooperation at 50th Jubilee Conference Unibank to Issue Cards Featuring Designs Created by KidsConverse Bank Becomes the Diamond Sponsor of the 50th BACEE Jubilee ConferenceFinancial Literacy Lesson with Idram Junior Silicon Mountains 2025 Tech Summit Concludes with the Support of Ucom IDBank issued the 6th tranche of bonds of 2025 200 Scholarships for the Best Students. Ameriabank Announces a Contest for the Second Year in a Row Ucom Supports the Development of a Digital Security Culture in Armenia AraratBank Modernizes Matenadaran's Security SystemThe Power of One Dram, My Forest Armenia, and the Armenian State Symphony Orchestra Sign a Memorandum of CooperationUcom and Nokia։ Autonomous Networks and AI Applications for 6GAraratBank and Teach For Armenia Sign Memorandum of CooperationThe Aylagir Coding Contest sponsored by AraratBank concludesIDBank Sponsors YSU International Conference on “Transforming Economy”Solar Solutions in Areni: Ucom and FPWC Support Environmental Protection Silicon Mountains 2025 Tech Summit Speakers Met with Media Representatives Financial Literacy with Idram and IDBank: A Meeting with the Students of the Republican Center for Children and YouthSIA 2025 Award Ceremony Held under AraratBank SponsorshipRenovation Loans, Fast and Affordable with IDBankAraratBank Joins ArcaQRNature in the Language of Music: IDBank as Main Partner of the “Symphonic Forest” ConcertUcom Is the Platinum Partner of the Silicon Mountains 2025 SummitDekavva Foundation Signs Partnership Agreement with Gegharkunik Regional AdministrationWith the Financing of IDBank, the Village of Svarants Will Have a Kindergarten: The “Side by Side” Program ContinuesDigiTec 2025: Armenia’s Biggest Tech Event Promises Nonstop Surprises5,019,829 AMD to “Moonq” Technoschool: “My Forest Armenia” is the October’s BeneficiaryHow to Use the Rate.Trading PlatformTrip to Zanzibar, iPhone 17 and Other Prizes – Special Offer from AraratBank and ArcaFinancially Literate with Idram and IDBank: A Meeting at the Hayordi CampEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.