Հեռվում տեսնում եմ կրակոցի լույսերը. տասը րոպե է` սկսվել են կրակոցները. Սոթքի բնակիչ
SOCIETYԳեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի Սոթք բնակավայրում տեսանելի են կրակոցները։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել է Սոթքի բնակիչ Սևակ Խաչատրյանը։
«Հեռվում տեսնում եմ կրակոցի լույսերը։ Զանգահարում եմ, պատասխանող չկա, լույս է ուղղակի երևում։ Տասը րոպե է՝ ինչ սկսել են, ինձ թվում է ԱԿ 74 փոքր հրաձգային զինատեսակից են կրակում»,- ասել է Խաչատրյանը` հավելելով, որ կրակոցները տեսանելի են Սոթքի հանքի մոտակա հատվածից։
Նշենք, որ ՀՀ ՊՆ-ից հաստատել են, որ Նորաբակ գյուղի մոտ փոխհրաձգություն է սկսվել և այս պահին էլ փոխհրաձգությունը շարունակվում է:
1
A Birthday in Italy with Unibank
2
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



