«Խելացի քաղաք» խորագրով տեղի կունենա «ԱրմՌոբոտիքս 2021» ինքնակառավարվող ռոբոտների Հայաստանի 13-րդ առաջնությունը
SOCIETYԴեկտեմբերի 12-ին Երևանի «Օլիմպավան» կենտրոնում տեղի կունենա «ԱրմՌոբոտիքս 2021» ինքնակառավարվող ռոբոտների Հայաստանի 13-րդ առաջնությունը, որը կրում է «Խելացի քաղաք» խորագիրը։
Մրցույթի նպատակն է ներգրավել պատանիներին ռոբոտաշինության, ավտոմատացման և տարբեր IoT (Internet of things) սարքերի ստեղծման գործընթացներում:
Մուտքը անվճար է և գրանցումով՝ https://bit.ly/3kUw0pH
*Տեղերը սահմանափակ են
Կազմակերպիչ՝ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն #ԱՏՁՄ
Գլխավոր հովանավոր՝ ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն #ԿԳՄՍ
Գլխավոր հովանավոր՝ ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն #ԿԳՄՍ
Հովանավորներ՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն, Երևանի քաղաքապետարան, VOLO ընկերություն, Team Telecom Armenia ընկերություն և SOLARA ընկերություն
ArmRobotIcs ռոբոտաշինության զարգացման և աջակցման ծրագիրը Հայաստանում իրականացվում է 2008թ-ից՝ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից:
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by Euromoney
3
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
4
Ucom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills
5
Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank



