Հայաստանն ու Քուվեյթը կհամագործակցեն բժշկագիտության ոլորտում
SOCIETYՔուվեյթում կայացել է հայ-քուվեյթյան միջկառավարական Տնտեսական և տեխնիկական համագործակցության հանձնաժողովի 2-րդ նիստը: ՀՀ կառավարության պատվիրակության կազմում է եղել նաև ՀՀ առողջապահության նախարարության ներկայացուցիչը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, նախքան նիստը կայացած բանակցությունների և աշխատանքի արդյունքում կողմերը նախապատրաստել են «Հայաստանի Հանրապետության կառավարության և Քուվեյթի Պետության կառավարության միջև առողջապահության և բժշկագիտության բնագավառներում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագրի նախագիծ:
Տնտեսական և տեխնիկական համագործակցության հանձնաժողովի 2-րդ նիստի ընթացքում կողմերը ստորագրել են հուշագիրը` այսպիսով սկիզբ դնելով առողջապահության բնագավառում հայ-քուվեյթական համագործակցությանը:
Քուվեյթը զարգացած առողջապահական համակարգ և աշխատանքի կազմակերպման փորձ ունեցող երկիր է, ունի նաև ՀՀ տնտեսության կարևոր ոլորտներում ներդրումներ կատարելու հնարավորություն: Հուշագրով նախատեսվում է ստեղծել համատեղ աշխատանքային խումբ, որը կաշխատի միջոցառումների իրականացման ուղղությամբ:



