Yerevan, 24.April.2026,
00
:
00
BREAKING


Ինչ պայմաններով են մարտական գործողություններին մասնակցածներն օգտվում ուսման վարձավճարի զեղչերից․ «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է

Վերջին օրերին «Փաստին» դիմում են մարտական գործողությունների մասնակից ուսանողները, նրանց ծնողները՝ ուսման վարձավճարների զեղչերի կամ փոխհատուցման հարցով: Հիմնական խնդիրն այն է, որ շատերը տարակուսանքի մեջ են, թե ի՞նչ սկզբունքով են զեղչվում իրենց վարձավճարները, ե՞րբ է հաշվի առնվում ՄՈԳ-ը և մի շարք այլ հարցեր: Պարզաբանման համար դիմեցինք ԿԳՄՍ նախարարությանը: Նշեցին, որ իրենց պաշտոնական կայքում խնդրին վերաբերող հրապարակումներ կան, որոնք կտան մեզ հուզող բոլոր հարցերի պատասխանները: Եվ այսպես՝ ամեն ինչի մասին ըստ հերթականության: 2020 թ.-ի դեկտեմբերի 10-ին կառավարության նիստում որոշում է կայացվել, որ պետությունը 100 տոկոս փոխհատուցում կտրամադրի 44-օրյա պատերազմի մասնակից ուսանողներին և մարտական գործողությունների մասնակիցների ուսանող զավակներին, կնոջը կամ ամուսնուն:

Այսպիսով՝ աբողջությամբ փոխհատուցվել է 2020 թ. առաջին կիսամյակի ուսման վարձավճարը: Հաջորդիվ՝ 2021 թ.-ի օգոստոսին ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է ««Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» կառավարության հեղինակած օրենքի նախագիծը՝ կից փաթեթով: Պետության կողմից ֆինանսական աջակցություն տրամադրելու համար օրենքում ավելացվել էին սովորողների առանձին խմբեր՝ մարտական գործողություններին մասնակցած, սահմանված կարգով առկա ուսուցմամբ բակալավրի կամ ինտեգրացված կրթական ծրագրով ընդունված երկու և ավելի անչափահաս երեխա ունեցող ուսանողներ։ Այս տարվա սեպտեմբերի 14-ին ԿԳՄՍ-ն տեղեկացրել էր, որ պատերազմի մասնակից ուսանողները և այլ սոցիալական խմբերը կշարունակեն ստանալ ուսման վարձի զեղչ նոր կարգով: Նախարարությունը հիշեցրել էր՝ ուսվարձի փոխհատուցումը շարունակական դարձնելու և այն որպես սովորողի հիմնական իրավունք ամրագրելու նպատակով կառավարության նախաձեռնությամբ փոփոխություններ և լրացումներ են կատարվել «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին», «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին», «Կրթության մասին» օրենքներում:

Օրենսդրական փոփոխություններն ուժի մեջ են մտել այս տարվա օգոստոսի 16-ին: Ըստ այդմ, կառավարությունը պետք է ընդուներ համապատասխան կարգ, որով ուսհաստատություններում սովորողների առանձին խմբեր կօգտվեին ուսման վարձի լրիվ կամ մասնակի զեղչերից՝ ըստ առաջադիմության, այսինքն՝ ուսման վարձի զեղչից օգտվելու համար պետք է ապահովեն ՄՈԳ-ի որոշակի շեմ, իսկ վարձավճարի զեղչը կավելանա ՄՈԳ-ի ցուցանիշի բարձրացմանը զուգահեռ: Այսպիսով՝ կառավարության հոկտեմբերի 28ին կայացած նիստում որոշում է կայացվել փոփոխություններ կատարել բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանողական նպաստ և պետական կրթաթոշակ տալու կարգում:

Ըստ որոշման, սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների, մարտական գործողություններին մասնակցած ուսանողներին, առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունված երկու և ավելի անչափահաս երեխա ունեցող ուսանողների խմբերին փոխհատուցում կտրամադրվի հետևյալ կերպ. Առաջին կուրս ընդունված ուսանողներին՝ բակալավրի ու ինտեգրացված կրթական ծրագրերով համապատասխան մասնագիտության համար սահմանված ընդունելության քննությունների արդյունքների հիման վրա՝ տարեկան ուսման վճարի 50 տոկոսի չափով, իսկ մագիստրոսի կրթական աստիճանի դեպքում՝ նախորդ կրթական աստիճանի ՄՈԳ-ի 60 տոկոսը հաղթահարած ուսանողներին՝ տարեկան ուսման վճարի 50 տոկոսի չափով: Հաջորդ կուրսերում՝ նախորդ ուստարվա արդյունքներով ՄՈԳ-ի առավելագույն արժեքի 6070 տոկոս ունեցող ուսանողներին՝ տարեկան ուսման վճարի 50 տոկոսի չափով, ՄՈԳ-ի առավելագույն արժեքի 71-79 տոկոս ունեցող ուսանողներին՝ տարեկան ուսման վճարի 60 տոկոսի չափով, ՄՈԳ-ի առավելագույն արժեքի 80 տոկոս և բարձր ՄՈԳ ունեցող ուսանողներին՝ տարեկան ուսման վճարի 70 տոկոսի չափով:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation