Yerevan, 22.September.2026,
00
:
00
BREAKING


Կադրային տեղապտույտը և իշխանության համակարգային ձախողումը․ «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայկական պետականության համար այսօրվա ծայրահեղ ծանր վիճակը փաստում է համակարգային խնդիրների մասին, որոնց շրջանակներում կադրային անտրամաբանական նշանակումներն ու երկրորդական խնդիրների վրա կենտրոնանալը մեծ դերակատարություն են ունեցել։ Իր կառավարման երեքուկես տարվա ընթացքում Փաշինյանի համար ամենակարևորը եղել է ոչ թե այն, որ պետության հիմքերն ամրապնդվեն, այլ որ ինքը շարունակաբար հանդես գա «փրկչի» կերպարում։ Եվ այդ մտայնությունից ելնելով էլ նա առաջնորդվում էր կադրային քաղաքականությունն իրականացնելիս։ Իր կառավարման ընթացքում պրոֆեսիոնալիզմի փոխարեն Փաշինյանը կադրերի ընտրության հարցում միշտ առաջին տեղում է դրել հարմարվողականությունը և կարծիք չունենալու հանգամանքը, ինչի հետևանքով կառավարման ոլորտների հետ կապ չունեցող և դրսից եկող գրանտների հաշվին սնվող մարդիկ հայտնվեցին կառավարման համակարգի մի շարք ոլորտների ամենաբարձր օղակներում։

Դրա համար էլ պետական համակարգում աշխատող այն կադրերը, ովքեր համարձակվում էին իրենց անհամաձայնությունը հայտնել Փաշինյանի կողմից տարվող քաղաքականության մասով, որակվում էին որպես հակահեղափոխականներ կամ սաբոտաժի միջոցով նախկիններին իշխանության բերել ցանկացողներ։ Կտրուկ և անկանխատեսելի հաջողություն ունենալու և փողոցում ձևավորված ժողովրդական ալիքի վրա իշխանության գալու հանգամանքը Փաշինյանի մոտ ձևավորեց անսխալականության ու ամենագիտության պատրանք։ Դրա համար էլ նա արդեն պետությունը նույնացնում էր իր հետ և ընդհանրապես տեղ չէր թողնում մասնագիտական խոսքի արտահայտման համար։

Արդյունքում ամենաչնչին հարցն անգամ մեկնաբանություն էր ստանում անձամբ Փաշինյանի կողմից։ Վերջինս ելույթներում ու ուղիղ եթերներում մե՛կ հանդես էր գալիս գլխավոր վարակաբանի, մե՛կ կրթության գլխավոր մասնագետի, մե՛կ գլխավոր դատախազի, մե՛կ հիմնական սահմանադրագետի, մե՛կ ԶՈւ գլխավոր շտաբի պետի դերում։ Իսկ երբ ձախողում էր տեղի ունենում (իսկ դա տեղի էր ունենում և տեղի է ունենում միշտ ու բոլոր դեպքերում) դրա մեղավորը դառնում էին բոլորը, միայն ոչ ինքը։ Այս ամենի հետևանքով Փաշինյանը հատկապես պատասխանատու պաշտոններում կադրերին փոխում է այնպիսի հաճախականությամբ, որ չես հասցնում սովորել մեկի անուն-ազգանունին, մյուսն է հայտնվում։ Այդպես արտաքին սպառնալիքների առումով ամենաբարդ իրավիճակում գտնվող երկրում երեք տարվա ընթացքում Փաշինյանը փոխել է հինգ ԱԱԾ տնօրեն, չորս պաշտպանության նախարար ու երեք արտգործնախարար։

Բայց, միևնույնն է, կադրերի փոփոխությունից կամ մնալուց ոչինչ չի փոխվում, եթե չի փոխվում քաղաքականությունը մշակողը՝ կառավարության ղեկավարը։ Ստացվում է, որ զարգացման փոխարեն անընդհատ նույն տեղապտույտում ենք հայտնվում, իսկ հանրությունը չի հասկանում, թե ինչու էր այս կամ այն հրաժարականն ու նշանակումը։ Դրա համար էլ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի հրաժարականի թեման բուռն քննարկումների պատճառ դարձավ։ Անգամ թևածում էին այնպիսի վարկածներ, թե Փաշինյանը, Կարապետյանին ազատելով, ի կատար է ածել Ալիևի պահանջը, քանի որ նախարարը համարձակվել է այցելել Արցախ։

Եվ ընդհանրապես, ցանկացած հրաժարականի դեպքում Փաշինյանը ցանկանում է այնպիսի տպավորություն ստեղծել, թե պաշտոնից ազատումը քաղաքական որոշում է, հիմնականում՝ «կարևոր քաղաքական որոշում», միևնույն ժամանակ չմոռանալով «ձեռքի հետ» հասկացնել, որ այդ պաշտոնյան որոշակիորեն ձախողվել է։ Թե ինչում, արդեն կարևոր չէ: Իսկ երբ այդ մասին նրան հարցնում են, պատասխանում է, թե ներքին խոսակցությունների մասին չի կարող բացահայտ ասել, քանի որ դրա մասին կիմանա նաև հակառակորդը։ Բայց ձախողման ուղղությունը նշելն ի՞նչ կապ ունի ներքին խոսակցությունների հետ։ Իսկ իրականում այս իշխանության դեպքում բոլոր ձախողումները կրում են համակարգային բնույթ, սակայն պաշտոնյաների փոփոխությունը իրականացվում է պարզապես տվյալ պահի շահով, մեկ անձի շահով, որ մեղավորությունը Փաշինյանի վրա չմնա:

Օրինակ՝ եթե նույնիսկ ընդունենք, որ Հայաստանի սահմաններին Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով բախումների հետ կապված պաշտպանության նախարարը թերացել էր, ապա արտգործնախարարն արդյո՞ք չէր թերացել։ Մասնավորաբար, այս ընթացքում, երբ արդեն տեսանելի էր Սյունիքում հակառակորդի առաջխաղացման մտադրությունը, կարելի էր դիմել ռուսական կողմին, որպեսզի սահմանապահներ տեղակայի Հայաստանի սահմանին, քանի դեռ իրավիճակը չի լարվել։ Ստացվում է, որ կանխարգելիչ քայլեր ձեռնարկելիս ԱԳՆ համակարգն անգործության է մատնվել։ Նմանատիպ իրավիճակ էր նաև ռազմական ոլորտում։ Երբ օգոստոսին ադրբեջանական կողմը փակեց Գորիս-Կապան ճանապարհը, իշխանությունները և ոլորտի պատասխանատուները չէին մտածո՞ւմ, որ վաղն էլ հակառակորդը սկսելու է այլ սադրանքների դիմել՝ մանավանդ որ Ալիևն անընդհատ հոխորտում էր ուժի միջոցով Սյունիքում միջանցք բացելու մասին։ Անհրաժեշտ էր Սյունիքում մեծ քանակությամբ սպառազինություն կուտակել, ավելացնել զինծառայողների թիվը, ամրացնել հենակետերը, որպեսզի հակառակորդի յուրաքանչյուր սադրանք արժանի պատասխան ստանա, բայց իշխանություններն այս մասով ևս անգործության էին մատնված։

Իսկ ինչո՞վ էին զբաղված իշխող ուժի ներկայացուցիչները։ Նրանց համար ամենակարևոր նշանակություն ունեցող հարցը համայնքների խոշորացումն ու ՏԻՄ ընտրություններն են, դրա համար էլ անվտանգության խնդիրները թողած՝ ողջ կազմով քարոզարշավ էին անում և մի քանի ճանապարհների ասֆալտապատման միջոցով ցանկանում ժողովրդի աչքը մտնել։ Ոչ հրատապ տեղերում ասֆալտապատումը կարելի էր նաև հետո անել, ուղղակի պետք էր ժամանակին Սյունիքում գնահատել ռիսկերը և այլընտրանքային ճանապարհներ կառուցել, ոչ թե ամեն ինչ թողնել բախտի քմահաճույքին, որի արդյունքում Սյունիքի մի շարք սահմանամերձ գյուղեր այսօր գրեթե մեկուսացել են արտաքին աշխարհից այն աստիճանի, որ ԱԻՆ մեքենան է մի կերպ հաց հասցնում այդտեղի բնակիչներին։ Հիմա այսքանից հետո իշխանություններն ո՞ւմ են մեղադրելու իրենց ձախողումների համար։ 

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy