Yerevan, 18.March.2026,
00
:
00
BREAKING


«Փորձում է ամեն ինչ բարդել բոլորի վրա՝ արդարացնելով իր ազգակործան քաղաքականությունը». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Անցած շաբաթ ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ թշնամու ագրեսիան զոհերի, վիրավորների ու տարածքային նոր կորուստների պատճառ դարձավ: Անդրադառնալով առաջին հերթին նախորդ շաբաթ ծավալված գործողություններին՝ Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը «Փաստի» հետ զրույցում մի քանի հանգամանք առանձնացրեց:

«Թերևս բոլոր գիտակից մարդկանց համար նորություն չէ, որ Ադրբեջանն իր ահաբեկչական դիմանկարը չի փոխել: Ընդհակառակը, Ադրբեջանում եռապատկվել, անգամ քառապատկվել է հայատյացությունը, ինչն ընդգծվում է նաև Ադրբեջանի նախագահի ֆաշիստական ձևակերպումների ու հայտարարությունների տեսքով: Ավելին, մասնավորապես պատերազմից հետո Ադրբեջանում տարածքային պահանջատիրությունը նաև ՀՀ սուվերեն տարածքների նկատմամբ նոր թափ է ստացել: Խոսքը Սյունիքի, Վայոց ձորի, առանձին հատվածներով նաև Գեղարքունիքի մարզի մասին է: Ադրբեջանը շարունակում է տարբեր սպառնալիքներով, սահմանային լարումներով ու քաղաքական հայտարարություններով ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ պահանջատիրական թեզեր առաջ բերել, ինչը բավական ակտիվ ձևով շրջանառում է թե՛ տեղեկատվական դաշտում, թե՛ դիվանագիտական լեզվով»,նշեց Գ. Դավթյանը:

Բացի այդ, նրա խոսքով, այն գործողություններն ու իրադարձությունները, որոնց ականատես ենք լինում նաև վերջին շրջանում, առաջին հերթին հունիսին ՀՀ-ում տեղի ունեցած ընտրությունների արտացոլանքն են. «Այս ամենը պետք է դիտարկել հունիսի 20-ի ընտրությունների համատեքստում: Երբ պարտված ղեկավարը վերընտրվեց, դրանով ևս մեկ անգամ փաստվեց, որ հայ ժողովուրդը կամ առնվազն նրանք, ովքեր ընտրել են նրան, համակերպվելու են բոլոր զիջումների հետ: Խոսքը թե՛ տարածքային, թե՛ նաև բանակցությունների կամ այլ ձևաչափով հնարավոր զիջումների հետ համաձայնելու մասին է»:

Անդրադառնալով սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ Փաշինյանի նաև վերջին հայտարարությանը, ըստ որի, ՌԴ ՊՆ-ն դեմարկացիայի և դելիմիտացիայի նախապատրաստական փուլի վերաբերյալ հանդես է եկել առաջարկություններով, ինչը ընդունելի է ՀՀ իշխանությունների համար, Գ. Դավթյանը նախ շեշտեց. «Առհասարակ, Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները թե՛ իր կառավարման տարիներին ընդհանրապես, թե՛ հատկապես վերջին պատերազմից հետո իրարից խիստ տարբերվում են: Ինձ մոտ տպավորություն է, որ պահի տակ չգիտեմ ինչ ազդեցության տակ է ընկնում Փաշինյանն ու մոռանում, որ երկրի ղեկավար է ու իր հայտարարությունների համար ինքը պետք է պատասխան տա: Խոսքը մասնավորապես նաև ձեռքբերված պայմանավորվածությունների մասին է:

Նա լավ գիտեր, որ հունիսի 20-ին իր ընտրվելու դեպքում շատ կտրուկ ու շատ ավելի բարդ զիջումներ են լինելու, քան մեկ այլ անձի դեպքում: Հետևաբար, պաշտոնին ձգտելու, աթոռը պահելու մոլուցքով տարվելն ու քաղաքական ճգնաժամի մեջ մանևրելու փորձը պետք է արտաքին աշխարհից եկող բացասական ազդակների հանգեցնեին: Պետությունները լավ հասկանում են, որ եթե ձգտում ես, պարտված լինելով, իշխանություն պահել, ապա ընդունում ես բոլոր այն զիջումները, որոնք թշնամու կողմից կթելադրվեն: Հետևաբար, այս վերջին զարգացումներն ինձ հուշում են, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է տարբեր մակարդակներում, մասնավորապես նաև քաղաքական պայմանավորվածություններում բառիս բուն իմաստով «գցել» ՌԴ-ին, Ադրբեջանին, ինչ-որ չափով՝ նաև Թուրքիային ու այլ խաղացողների: Իր հայտարարություններն առնվազն որպես ՀՀ ղեկավար կոմպետենտ չեն, ինչի օրինակները բազմաթիվ են: Իսկ ամենակարևորն այն է, որ այսօր իշխանավորներից ոչ ոք հաշիվ չի տալիս իր խոսքերին ու չի մտածում, որ դրա համար ոչ թե իրենք անձնապես են պատասխանատու, այլ ամբողջ ՀՀ-ն՝ իր տարածքներով ու ժողովրդով: Մեծ հաշվով, նման ապիկար ղեկավարների հայտարարությունների հետևանքով մենք ենք տուժում: Ու այս ամենի արդյունքում ակնկալել, որ սուվերենություն ունեցող որևէ պետություն կների Փաշինյանի նման ցինիկ պահվածքը, խիստ կասկածելի է»:

Գ. Դավթյանի դիտարկմամբ, այս առումով ՀՀ-ի վրա ճնշումը բնական է: «Այսինքն, եթե կա հստակ պայմանավորվածություն, բայց այնուհետև կա խոստումդ չկատարելու, մանևրելու ցանկություն, պարզ է, որ գերտերությունները նման վարքագծին ադեկվատ պատասխան են տալու: Խոսքը, մասնավորապես, ՌԴ-ի, նաև Իրանի մասին է: Այսինքն՝ «չենք խառնվում քո սահմանային խնդիրներին, հատկապես, երբ դու ինքդ չես ուզում քո սահմանները պաշտպանել ու այդ բեռը փորձում ես բարդել ուրիշի վրա»: Այս դեպքում խոսքը ՌԴ-ի, ՀԱՊԿ-ի մասին է: Էլ չեմ ասում արտաքին քաղաքականության մեջ ևս ֆեյսբուքյան գրառումների, հայտարարությունների ու զուտ հարցազրույցների տրամաբանությամբ առաջնորդվելու մասին: Իրենց թվում է, թե ԱԺ ամբիոնից հայտարարություններ, Ֆեյսբուքում տարբեր գրառումներ անելով կամ հարցազրույցներ տալով կարելի է դիմել պետություններին: Այս ղեկավարությունը ոչ միայն կոմպետենտ չէ, այլ ընդհանրապես իր գործունեությամբ ու գործելաոճով չի պատկերացնում, թե ինչպես պետք է պետությունը կառավարել ու զարգացնել:

Անգամ պատերազմի ժամանակ մենք տեսանք, որ միջազգային ոչ մի կազմակերպություն հստակ հայտարարությամբ հանդես չեկավ: Առանձին հայտարարություններ տեսանք, իհարկե, որոնք, սակայն, որևէ ռեալ ու գործնական քայլերի չվերածվեցին: Այս պարագայում ակնկալել, որ վերջին զարգացումների ֆոնին որևէ միջազգային կազմակերպություն պետք է սրտատրոփ վազի ու ՀՀ շահերը պաշտպանի, մանկապարտեզի մակարդակի մտածելակերպ է: Վերջին օրերին տեղի ունեցածը, նաև այս ընթացքում ունեցած մարդկային կորուստների ամբողջ պատասխանատվությունն այս իշխանության վրա է: Յուրաքանչյուրը պետք է պատասխան տա ոչ միայն 44-օրյա պատերազմի ձախողման, այլև դրանից հետո տեղի ունեցածի համար»,- շեշտեց մեր զրուցակիցը:

Ինչ վերաբերում է իշխանությունների արդարացումներին, թե որոշ տարածքներ ու ճանապարհներ Ադրբեջանի վերահսկողությանը չհանձնելու այլընտրանքը միջանցքն է, Գ. Դավթյանը նկատեց. «Այս իշխանությունն ամեն անգամ իր աթոռը պահելու, սխալներն ու բացթողումներն արդարացնելու համար նման հիմար ձևակերպումներ է առաջ բերում: Մասնավորապես, նշում են՝ «եթե սա չտայինք, սա կլիներ»: Այսինքն, ի՞նչ է ստացվում, որ իշխանությունն այդքան ինքնուրույնություն չունի, որ շանտաժի տրվելով՝ թշնամական պետության պահանջնե՞րն է ի կատար ածում: Երկրորդ՝ եթե ընդհանուր դիտարկենք սահմանազատման և սահմանագծման տրամաբանությունը, ինձ համար մի բան է ակնհայտ: Այսօր Ադրբեջանը փորձում է առավելագույնը պոկել Հայաստանից: Մասնավորապես, պնդում է, որ եթե խաղաղության պայմանագիր չկնքվի, սահմանների հարցը չի կարգավորվի: Կարծում եմ, որ իր աթոռը պահելու համար Ն. Փաշինյանն անգամ այս համատեքստում է շարունակական գործընթացներ խոստացել ու հիմա փորձում է դրանցից հետ կանգնել՝ լավ հասկանալով, որ դա իր քաղաքական կարիերայի վերջը կլինի ու, առհասարակ, արդյունքում նաև իր ֆիզիկական գոյության հարցը կլինի: Չի բացառվում, որ այս դեպքում ևս ժամանակին մտածել է, որ հետագայում կարող է խոսքը ևս մեկ անգամ փոխել կամ քաղաքական վերադասավորումներն այնպիսին կլինեն, որ կկարողանա մանևրել»:

Մեր զրուցակիցը թեև շեշտեց, որ Փաշինյանը երեքուկես տարվա ընթացքում հենց նման բնույթով է աչքի ընկել, բայց նաև հավելեց, որ արտաքին քաղաքականության մեջ ոչինչ չի մոռացվում. «Որքան էլ որ քաղաքականությունն իրենց համար կանխատեսելի է, այդքան նաև անկանխատեսելի է: Ընդհանրապես, միամտություն է մտածել նաև, որ կգա մի օր, երբ Ադրբեջանը կփոխվի ու բարիդրացիական տրամադրություններ կլինեն: Միամտություն է մտածել նաև, որ ՌԴ-ն միանգամից կմոռանա ՀՀ իշխանությունների՝ 3-4 տարվա ընթացքում վարած դավաճանական քաղաքականությունն ու միանգամից կսկսի ՀՀ շահը սպասարկել: Բայց այս իշխանությունը նշվածի ներքո փորձում է հասարակությանը տարածքների, նաև ռազմավարական նշանակության բարձունքների զիջման խայտառակ պայմաններ հրամցնել: Չմոռանանք նաև Արցախի ապագայի մասով կցկտուր հայտարարությունները: Մեծ հաշվով, այդ պատասխանատվության ու ծանր որոշումները փորձում է հասարակության վրա բարդել, ինչի տակից սերունդներով չենք կարողանալու դուրս գալ: Փորձում է իր քայլերով իր բացթողումներն ու զիջումները բարդել, օրինակ՝ զինվորների, հասարակ քաղաքացու ու, ընդհանրապես, ՀՀ հասարակության վրա ու այդպիսով արդարացնել իր ազգակործան քաղաքականությունը: Փաստացի, հասարակությանն ասվում է՝ եթե պատերազմ եք ուզում, կարող ենք պատերազմ անել, բայց որ տարածք կորցնենք, մեղավորությունը ձերն է: Այս լոգիկայով է շարժվում այս իշխանությունը: Բայց իրենք, ամեն դեպքում, ոչ թե պարզապես ապիկար են, այլ այս ամենը մտածված է: Այն, ինչ անում են, մտածելով են անում, միամտություն չկա այս ամենի մեջ»:

Թե այս ամենի պարագայում ինչ կլինի ապագայում, մեր զրուցակցի խոսքով, բավականին բարդ է ասել, բայց դրականը կանխատեսելն անհնար է. «Ամեն դեպքում, բոլոր հարցերում միակ խնդիրը վարչապետի աթոռը զբաղեցրած անձնավորությունն է: Հիշենք, որ 6-ամսյա ճանապարհային քարտեզ էր ներկայացրել, բայց 6 ամսվա ընթացքում ուղիղ հակառակն արեց: Ավելին՝ կրկնակի վատ իրողություններ տեսանք, ու այսօր ևս կա մի իրականություն, երբ շարունակում են տարածքներ զիջել, շարունակում ենք զոհեր ու գերեվարվածներ ունենալ: Այս պարագայում դրական սպասելիքն ինքնախաբեություն է: Այս իշխանությունից միակ սպասելի քայլը թրքահաճո ու ադրբեջանամետ որոշումներն են, ինչն արդեն գործնականում ենք տեսնում»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

IDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients