Yerevan, 10.June.2026,
00
:
00
BREAKING


«44-օրյա պատերազմը» շարունակվում է ավելի քան 400 օր. «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է

Վերջին օրերին ադրբեջանական զինված ուժերի ներխուժումը Սյունիքի տարածք ու դրանց բռնազավթումը հերթական անգամ ի ցույց է դնում այն իրողությունը, որ անցյալ տարի սեպտեմբերին սկսված պատերազմն այդպես էլ չի ավարտվել, ուղղակի այլ փուլ է թևակոխել։ Այդ դեպքում կարող է հարց հնչել, թե ինչի՞ համար էր նոյեմբերի 9-ի հրադադարի մասին եռակողմ հայտարարության ստորագրումը։

Դրա նպատակը մեկն էր՝ ֆիքսել հայկական կողմի կապիտուլ յացիան ու առանց դիմադրության, կոնկրետ ժամկետներում հանձնել Արցախի կենսագործունեության համար էական նշանակություն ունեցող տարածքները։ Եթե նոյեմբերի 9-ի հայտարարությունը լիարժեք գործեր, ապա Ադրբեջանը պատերազմի սանձազերծումից մեկ տարի անց արդեն բոլոր գերիներին հանձնած կլիներ, Արցախի ու Հայաստանի սահմաններին անընդհատ սադրանքների չէր դիմի, ճանապարհները բացած կլիներ և այլն։

Թերևս դրան նպաստում է նաև Հայաստանի իշխանությունների անողնաշար կեցվածքը, քանի որ տպավորություն է ստեղծվում, որ մեր երկրում ընդհանրապես իշխանություն չկա կամ, եթե կա էլ, նպաստում է վերոնշյալին։ Ու ընդհանրապես, ՔՊ-ական իշխանությունն ավելի շատ խնդիրներ է ստեղծում մեզ համար, քան լուծում է այդ խնդիրները։ Օրինակ՝ Փաշինյանը ԱԺ ամբիոնից հայտարարում է, թե Խորհրդային Ադրբեջանի տարածքներ կան, որ գտնվել ու գտնվում են Հայաստանի վերահսկողության ներքո։ Ի՞նչ է սա նշանակում, եթե ոչ ադրբեջանական ագրեսիայի լեգիտիմացում։

Եթե հայտարարում ես, որ «ադրբեջանական տարածքներ» ես զբաղեցնում, ապա ինչո՞ւ ես դիմում ռուսական կողմին կամ միջազգային հանրությանը, որպեսզի օգնություն տրամադրեն կամ դատապարտեն ադրբեջանական ագրեսիան, քանի որ ստացվում է, թե Ադրբեջանը վերականգնում է իր վերահսկողությունն «իրեն պատկանող» տարածքների վրա։ Ալիևն էլ է նույնն ասում, ինչ Փաշինյանը, թե Հայաստանի վերահսկողության տակ գտնվող ադրբեջանական տարածքներ կան։ Բացի այդ, Փաշինյանի այսպիսի հայտարարությունները կարող են «հրավեր» ծառայել հակառակորդի համար կրկին ՀՀ տարածք ներխուժելու համար։

Կամ, խոսելով Ադրբեջանի տիրապետության տակ անցած Հայաստանի 41 քառակուսի կիլոմետր տարածքի մասին, Փաշինյանն ասում է, որ այդ չափով տարածքի կորուստը եղել է դեռևս մայիսին, իսկ վերջին օրերի ռազմական գործողությունների հետևանքով այդ բալանսը որևէ կերպ չի փոխվել: Ակամայից տպավորություն է ստեղծվում, թե ՀՀ կառավարության ղեկավարը փորձում է արդարացնել Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները։ Ի վերջո, պետք է անդրադառնալ այն հարցին, որ նոր դիրքեր բռնազավթելով ու դիրքային բարելավումներ գրանցելով՝ ադրբեջանական զինված ուժերը հնարավորություն են ստանում մարտավարական առումով առավելություններ ձեռք բերել և ավելի մեծ տարածք պահել իրենց դիտարկման ներքո ու սպառնալիքներ ստեղծել սահմանամերձ շրջանների հայ բնակչության համար։

Կամ եթե տարածքային բալանսը չի փոխվել, ապա ինչո՞ւ ես դիմում ռուսական կողմին, որ նրա ռազմական օգնությամբ հետ մղես ադրբեջանական ագրեսիան։ Այդ դեպքում դիմեիր մայիսին, երբ բալանսը խախտվեց և Ադրբեջանը առաջին անգամ ներխուժեց ՀՀ տարածք։ Հետո Փաշինյանը ԱԺ ամբիոնից մեղադրանքներ հնչեցրեց գերի ընկած զինվորականների հետ կապված՝ նշելով, թե քննության առարկա պետք է դառնա, թե ինչ պայմաններում են նրանք գերի ընկել, սակայն այդպես էլ կոչով չդիմեց միջազգային հանրությանը, որպեսզի դատապարտի գերիների նկատմամբ Ադրբեջանի հանցագործությունները։ Բացի դրանից, շատ զարմանալի է, որ նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթներով նախատեսվող գերիների վերադարձի խնդիրը լուծված չէ, Ադրբեջանը նոր գերիներ է վերցնում, սակայն Փաշինյանը, զանց առնելով այս հանգամանքը ու նախապայման չդիտարկելով, հայտարարում է, թե պատրաստ է ստորագրել այն փաստաթուղթը, որը դրված է սեղանին։

Ավելին՝ Փաշինյանը հավաստիացնում է, թե ինքը դեռ մայիսին էր պատրաստակամություն հայտնել ստորագրել այդ փաստաթուղթը, սակայն ներքաղաքական աղմուկի պատճառով չստացվեց։ Այսինքն, ստացվում է, որ ընդդիմությունն է խափանել կապիտուլ յացիոն նոր փաստաթղթի ստորագրումը։ Իսկ թե կոնկրետ ինչ բովանդակություն ունի այդ փաստաթուղթը, արդեն կարելի է կանխատեսել։ Սեղանին դրված փաստաթուղթը ստորագրելու պատրաստակամություն հայտնելու հաջորդ օրն արդեն կառավարության նիստում Փաշինյանը պաշտպանության նախարար Պապիկյանին հանձնարարում է ուսումնասիրել Հայաստանի ու Ադրբեջանի սահմանների միջև դեմարկացիա ու դելիմիտացիա իրականացնելու վերաբերյալ Ռուսաստանի ներկայացրած երեք առաջարկները և իրականացնել դրանք։

Ստացվում է, որ առանց կոնկրետ փաստաթղթի առկայության ու իրավական ձևակերպումների դեմարկացիա ու դելիմիտացիա է տեղի ունենալու։ Իսկ սա իր մեջ այնպիսի վտանգներ է պարունակում, որ Ադրբեջանը կարող է նորից շարունակել սադրանքներն ու ռազմական ագրեսիան։ Չէ՞ որ Հայաստանը կոնկրետ սադրանքների դեպքում չի կարող վկայակոչել որևէ փաստաթուղթ Ադրբեջանի գործողությունները դատապարտելու նպատակով։ Ինչպես տեսնում ենք, ինչքան որ Փաշինյանը շարունակում է մնալ իշխանության, այնքան տարածքներ ու մարդկային կորուստներ ենք ունենում ու դեռ ունենալու ենք։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia