Yerevan, 20.March.2026,
00
:
00
BREAKING


Ճանապարհն էլի մի տեղ հասկանալի է, բայց միջանցքը բացառվում է

SOCIETY

Նոյեմբերի 16-ին Սյունիքում Ադրբեջանի հրահրած ռազմական գործողությունները, շատ փորձագետների կարծիքով, ունեին մեկ նպատակ՝ հենց այդ հատվածով ճեղքել Հայաստանը եւ Նախիջեւանն Ադրբեջանի հետ կապող միջանցք բացել, որը թուրք-ադրբեջանական վաղեմի երազանքն է։ Հիշեցնենք․ ռազմական գործողությունների հետեւանքով ադրբեջանցիները 2 հենակետ նվաճեցին` Ջերմուկ-Սիսիան ուղղությամբ՝ մինչեւ Սեւ լիճ, որը բուն Ադրբեջանը Նախիջեւանից բաժանող ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքի ամենանեղ հատվածն է: Մի կողմում նոյեմբերի 9-ից հետո Ադրբեջանին անցած Քարվաճառն է, իսկ մյուս կողմում՝ Նախիջեւանը։

Ընդամենը 26-27 կիլոմետր լայնության հայկական «պարանոց»՝ թուրք-ադրբեջանական «եղբայրության» միացման ամենակարճ ճանապարհը: Այդ հատվածում են գտնվում մի շարք համայնքներ, որոնց քթի տակով պիտի անցնի «միջանցք-ճանապարհը»: Ի դեպ, մինչ այժմ հայտնի չէ՝ միջա՞նցք է, թե՞ ճանապարհ, տարբերությունն էլ այն է, որ միջանցքը կհամարվի Ադրբեջանի տարածք Հայաստանի ներսում, որով Սյունիքը կանջատվի Հայաստանից, իսկ ճանապարհը հայկական տարածք է, որից օգտվելիս ադրբեջանցիները պիտի հայկական մաքսակետով անցնեն։ Այդ տարածքում, որով անցնում են ադրբեջանական բեռնատարների ուրվականները, տեղակայված են Գորայք, Ծղուկ, Սառնակունք, Սպանդարյան, Անգեղակոթ, Շաքի, Իշխանասար, Մուծք, Բռնակոթ, Ույծ, Նորավան, Վաղատին, Սալվարդ, Թասիկ համայնքները։ Փորձը ցույց է տալիս, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը միջպետական համաձայնագրեր ստորագրելիս ոչ մեկի, առավել եւս այդ պայմանագրերի ազդեցությունն անմիջականորեն կրող մարդկանց կարծիքը չի հարցնում։
Ուստի փորձեցինք ինքներս հասկանալ, թե ինչ դիրքորոշում ունեն նշված համայնքների ղեկավարները։

Շաքիի համայնքապետ Վահան Ղազարյանն ասաց, որ վստահ չէ, թե միջանցքը կամ ճանապարհն այդ հատվածով է անցնելու։

«Ես չեմ էլ պատկերացնում, թե այդ միջանցքն ինչպես է լինելու, եւ այդ կարծիքներն էլ հիմք չեմ կարող ընդունել, սահմանային լարվածություն է եղել, դա հո չի՞ նշանակում, որ միջանցքն այդտեղով է լինելու, կամ այդ ճանապարհը»,- ասաց համայնքապետը։ Իսկ եթե այդ հատվածով անցնի, համայնքը եւ ինքն ի՞նչ դիրքորոշում կարտահայտեն։

«Բնակչության դիրքորոշումը չգիտեմ, թե ինչպիսին կլինի, չեմ կարող այդ հարցին կոնկրետ պատասխանել։ Իմ դիրքորոշումն այն է, որ ես կարծում եմ՝ միջանցք չի լինի։ Եթե միջանցք լինի, մեզ համար շատ դժվար կլինի, ավելի ճիշտ՝ բոլորի համար դժվար կլինի։ Իսկ ճանապարհ հնարավոր է, ի՞նչ իմանաս, չեմ կարող ասել, դա ավելի մեծ կառույցները կորոշեն»,- պատասխանեց Ղազարյանը։ Ավելի մեծ կառույցները որոշում են, իսկ ազդեցությունը կրում են իրենք։ Համայնքապետին հարցրինք՝ ճանապարհին դե՞մ չեն։

«Դե, վաղ թե ուշ՝ այս հարաբերությունները երեւի թե լինեն, ի՞նչ ասեմ, չնայած ես կարծում եմ, որ այդ թշնամությունը վերացնելն անհնար է»,- պատասխանեց համայնքապետը։ Փաստորեն, չի՞ հավատում, որ տրանսպորտային ուղիներն ապաշրջափակվելու են, առեւտուր ենք անելու Ադրբեջանի հետ, եւ Փաշինյանի ասած խաղաղության դարաշրջանն է թեւակոխելու տարածաշրջան։

«Կարծում եմ՝ տրանսպորտային ուղիների ապաշրջափակումն ուրիշ երեւույթ է, խաղաղությունը կամ հարաբերություններ ստեղծելը լրիվ ուրիշ խնդիր է, դրանք լրիվ ուրիշ հարթություններ են։ Ես էլ Ձեզ հարցնեմ՝ Դուք ինչպե՞ս եք պատկերացնում՝ հարաբերություններ հնարավո՞ր է, երբ մենք բազմաթիվ զոհեր ունենք, զոհվածի ծնողը ո՞նց կարող է թույլ տալ, որ հարաբերություն լինի։ Կոնկրետ մեր գյուղի զոհվածների ծնողները կարո՞ղ է հանկարծ համաձայնեն կամ շփվեն դրանց հետ։ Դրա համար նորից դարեր են պետք։ Ես այդպես եմ կարծում»,- պատասխանեց Ղազարյանը։

Ույծի համայնքապետ Արտակ Ավետյանը դեմ է ե՛ւ միջանցքին, ե՛ւ ճանապարհին, սակայն նշում է, որ կարեւորը պետության շահն է․ «Միանշանակ, կողմնակից չեմ լինի ո՛չ միջանցքին, ո՛չ ճանապարհին։ Եթե դա մեր պետության շահերից է բխում, ապա ճանապարհն էլի ինչ-որ մի տեղ հասկանալի է, բայց միջանցքը․․․ Ինչի՞ մասին է խոսքը։ Եթե պիտի միջանցք լինի, հսկողությունը մեր կողմից չլինի, ապա միանշանակ ես դեմ կլինեմ»։ Համայնքապետին հարցրինք՝ հավատո՞ւմ է, որ հայերն էլ կարող են Ադրբեջանի տարածքով Ռուսաստան գնալ կամ Նախիջեւանով՝ Իրան, չէ՞ որ Նիկոլ Փաշինյանը նման պատրանքներ ունի։

«Մենք այսօր ականատեսն ենք, թե Ադրբեջանն ինչ քաղաքականություն է մեր նկատմամբ վարում, ինչո՞վ ենք համոզված լինելու, որ վաղը կամ մյուս օրը դա չի շարունակվելու, թե հետագայում ինչ խնդիրներ են առաջանալու։ Մենք ականատեսն ենք, որ այստեղ ոչ մի խաղաղություն էլ չկա, ինչի՞ն հավատանք։ Բոլորս էլ խաղաղության կողմնակից ենք, ինչի՞ մասին է խոսքը, այնպես չէ, որ մենք խաղաղություն չենք ուզում։ Բայց ի՞նչ պայմաններով է այդ խաղաղությունը լինելու։ Մեր կառավարությունը խոստացել էր, որ ոչ թե միջանցք, այլ ճանապարհ եթե բացի, ապա շահավետ կլինի մեր պետության համար։ Բոլորս էլ կողմնակից կլինենք, որ եթե ճանապարհ լինի կամ տնտեսական ինչ-որ շփումներ, բայց այդ միջանցք կոչվածը եթե մեր սուվերեն տարածքում է լինելու, ու վերահսկողությունը մեր կողմից չի լինելու, ապա, բնականաբար, դա ոչ մի լավ բան չի խոստանում»,- պատասխանեց Ույծի համայնքապետը։

Մուծք համայնքի ղեկավար Դրաստամատ Նավասարդյանն էլ ճանապարհին մի կերպ կհարմարվի, սակայն միջանցքին կտրականապես դեմ է։

«Բնակիչներից էլ եմ մեկ-մեկ լսում, որ եթե ճանապարհ է, լա՛վ, թող անցնի էդ ճանապարհը, հո էդպես թշնամի չե՞նք մնալու, իրար հո չե՞նք ուտելու։ Իսկ միջանցքը բացարձակ սխալ է։ Մի օր էս ամենն ուղղվելու է, հո էսպես չի՞ մնալու։ Դարեր շարունակ Պարսկաստանի հետ պատերազմել ենք, արաբների հետ կռվել ենք, վերջը՝ հազար ու մեկի հետ կռվել ենք, բայց Պարսկաստանն ամենամտերիմ գործընկերն է Հայաստանի համար։ Այս ամենը պետք է ուղղվի, էսպես չպիտի մնա»,- պատասխանեց Նավասարդյանը։ Հարցրինք՝ համայնքը կշահի՞ այդ ճանապարհից։ Նավասարդյանը պատասխանեց, որ եթե շահի էլ, ապա Սիսիան խոշորացված համայնքը կշահի։

Գորայքի համայնքապետ Աշոտ Աղաջանյանի հետ կապվել չհաջողվեց, բայց, ինչպես ասում են, համայնքապետի նախկինը չի լինում։ Մեզ հետ զրույցում նախկին համայնքապետ Առուստամ Առուստամյանն ասաց․ «Ես միանշանակ դեմ եմ։ Ճանապարհն ուրիշ բան է, միջանցքը՝ այլ բան։ Ճանապարհի հավանականություն էլի հնարավոր է, բայց միջանցքը բացառվում է։ Մեր բոլոր պայմանները բավարարելուց հետո թող ճանապարհի հարցն էլ իրենք լուծեն, ի՞նչ է եղել։ Հունիսի 20-ին ձայն են տվել ներկա իշխանությանը, ես էլ ի՞նչ կարող եմ ասել»։ Իսկ հարցին, թե հավատո՞ւմ է խաղաղության դարաշրջանի գոյությանը, պատասխանեց․ «Եթե լինեի 4-րդ դասարան, կհավատայի»։

 

The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, California