Քիմ Քարդաշյանն օգնել է Աֆղանստանի 30 ֆուտբոլիստուհիների Պակիստանից մեկնել Լոնդոն
LIFEԱմերիկահայ ֆոտոմոդել, գործարար Քիմ Քարդաշյանն օգնել է կազմակերպել Աֆղանստանի 30 երիտասարդ ֆուտբոլիստուհիների, նրանց ընտանիքների անդամների (մոտ 130 մարդ) մեկնումը Պակիստանից Լոնդոն։
Քարդաշյանը ֆինանսավորել է նրանց ավիափոխադրումը, հաղորդում է ESPN-ը։ Թալիբների իշխանությունն արգելել է կանանց սպորտը։
Ֆուտբոլիստուհիների համար բրիտանական վիզա ստանալու հարցում նպաստել է անգլիական «Լիդս Յունայթեդ» ֆուտբոլային ակումբի տնօրենների խորհրդի ղեկավար Անդրեա Ռադրիզանին։ Նա հույս է հայտնել, որ այդ ֆուտբոլիստուհիները կկարողանան հաջողության հասնել «Լիդսի» կանանց թիմերում։
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
3
Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference
4
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



