Yerevan, 18.March.2026,
00
:
00
BREAKING


«Հայաստանը տարածաշրջանում կշիռ ուներ ոչ թե Երևանով, այլ Սյունիքով ու Արցախով». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Այս ամբողջ ընթացքում մենք բարձրաձայնել ենք, զգուշացրել այն մասին, որ կապիտուլ յացիոն ակտը ստորագրած դավադիրը չի կարող արժանապատիվ կառավարել երկիրը: Նաև զգուշացրել էինք, որ իրենց կողմից տարվող քաղաքական ուղղությունը ՀՀ-ի վերջնական կապիտուլ յացիային է հանգեցնելու: Այն, ինչ կատարվում է այս օրերին, հենց նշվածի հետևանքն է: «Հայ ազգային ճակատ» կազմակերպության նախագահ, ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանի դիտարկումն է, որի հետ զրույցում անդրադարձել ենք թշնամու ագրեսիային, ունեցած նոր մարդկային ու տարածքային կորուստներին, ՀՀ-ում կառավարման խնդիրներին:

«Եթե թուրքին հզոր զգալու առիթ ես տալիս, ինքը իր վաղեմի երազանքներն իրականացնելու համար մինչև վերջ է գալու: Եթե շարունակենք տրվել ՀՀ այսօրվա իշխանազավթների մանիպուլ յացիաներին, մենք, ցավոք, նման իրավիճակներ դեռ շատ ենք ունենալու: Ներքին պառակտումներով, նաև միջազգային գործընկերների հետ շանտաժային սրիկա քաղաքականությամբ մեր երկրին կործանման հասցրին: Այս մարդիկ պետական ինստիտուտներում նշանակումներ անելով՝ վարկաբեկում են դրանք: Այդ նշանակումներով ևս ոչնչացնում են պետական ինստիտուտները: Թեպետ, ի սկզբանե, երբ դարձավ վարչապետ, իր տեսակով փչացրեց ու աղավաղեց առաջին հերթին վարչապետի ինստիտուտը: Այդ վարչապետը այդպես էլ չսիրեց հայ ժողովրդին, շանտաժի լեզվով է խոսում ժողովրդի հետ, նաև միջազգային գործընկերների հետ: Մենակ թուրքերի հետ խոսելուց է ասում՝ «պատրաստ ենք խաղաղության, մարդասիրության»:

Ինչևէ: Կարծում եք՝ անսկզբունքային, անհայրենիք, անողնաշար տեսակներին նշանակելով՝ նոր փոփոխություններ ենք ունենալո՞ւ ռազմական ոլորտում: Թուրքը վախենալո՞ւ է նրանցից, որոնց ճանաչում է 3 տարի և այսքան ժամանակ իրենց գոյությունից ոգևորվելով է առաջ գալիս: Սրանք թուրքի հետ սիլիբիլի անողներ են, թուրքի երազանքներն իրականացնողներ են: Մեր պետությանը հասցրին աղետի, երբ կա մի իրականություն, ուր թուրքն արդեն հոխորտում ու ասում է՝ «մեքենաներով հասնելու ենք Երևան»: Ժողովուրդը պետք է հասկանա, որ օրհասական խնդրի առաջ ենք: Մենք կրկնում ենք 100 տարի առաջվա մեր սխալները՝ այս անգամ ենթարկվելով մանիպուլ յացիաներին ու նոր տեխնոլոգիաներին»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Գ. Գևորգյանը:

Նրա խոսքով, այսօր արդեն վտանգված Սյունիքը մեր օդն ու ջուրն է, մեր դռան բանալին: «Արցախի հարցը հանեց, հիմա Սյունիքն է տալիս, բայց չէ՞ որ Հայաստանը Հարավկովկասյան տարածաշրջանում կշիռ ուներ ոչ թե Երևանով, այլ Սյունիքով ու Արցախով: Եվ հենց երկու կշիռներն է տալիս թուրքերին: Մինչև 2018 թվականը գործընթացները բերում էին Արցախի միջազգային ճանաչմանը, ինչի արդյունքում երկու հայկական պետություններով Հարավկովկասյան տարածաշրջանում դոմինանտ կդառնար հայկական գործոնը: Նիկոլը մեր ձեռքից Արցախի 75 տոկոսը դավադրաբար հանձնեց: Հիմա արդեն Սյունիքի՝ լինի միջանցք, թե ճանապարհ, նաև Տավուշի «անկլավների» մասին են ասում: Մեր երկիրը վերջնական պառակտելուց հետո Նիկոլը տարածաշրջան է բերում թուրքական գործոնը, ըստ որի, դոմինանտ կարող են դառնալ թուրքական երկու պետությունները: Նիկոլը մնացել է իշխանության, որ այս գործընթացը հանկարծ չփոխվի, նա այդ գործընթացի երաշխավորն է: Նիկոլի հեռացման անհրաժեշտությունը նաև հենց այս հանգամանքից է բխում: Այս տեսանկյունից ոչ թե Ղարաբաղյան հակամարտության, ինչպես անում է Նիկոլը, այլ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարցն առաջ մղելն է կարևոր»,-ասաց նա՝ շեշտելով, որ նշվածը կարող են անել միայն ազգային ուժերը, որոնք կգան իշխանության:

«Ցեղասպան պետությունները նույն քաղաքականությունն են շարունակում, մենք իրենց ոչ մի տեղով ճանապարհ չունենք տալու: Եթե ժողովուրդը, ազգն ուզում է ապրի, ուրեմն պետք է պայքարենք թե՛ մեր հողի համար, թե՛ այս դավադիր սրիկաներին հեռացնելու համար: Հակառակ պարագայում դավադիրները կհասնեն իրենց նպատակներին՝ կրկին առաջնորդվելով վերոնշյալ շանտաժով: Իր համար կարևորն իր աթոռն է: Սրանք մինչև հիմա անգամ տեղյակ չեն իրավական հնարավորություններից, միջպետական փաստաթղթերից: Պետության ներկայացուցիչը չի կարող հեռուստաընկերությամբ իր խոսքն ուղղել դաշնակից երկրին ու ասել՝ «եթե չես օգնում, ուրեմն մեկ ուրիշ օգնողի եմ ման գալիս»:Քարե դարո՞ւմ ենք: Էս ի՞նչ եք անում, իրավական փաստաթղթեր կա՞ն, թե՞ ոչ, այդ ո՞նց եք ուզում երկիր կառուցել, միջազգային գործընկերներ ձեռք բերել: Դուք ո՞նց կարող եք պետությունների հետ իրավական տեսանկյունից խոսել, երբ իրավական ոչինչ չեք անում: Հո «բոշի մայլա» չէ, էս ի՞նչ եք անում երկիրը»,-ընդգծեց Գ. Գևորգյանը:

Վերջում նա շեշտեց, որ, անկախ ամեն ինչից, նախ՝ պետք է կանգնել հայ զինվորի, բանակի կողքին. «Երկրորդ՝ հարկավոր է սրանց դուրս շպրտել իշխանությունից»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

IDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients