«Նոր հնարավորությունների պատուհան բացելու միակ ճանապարհը բանակցողի անհապաղ փոփոխությունն է». «Փաստ»
INTERVIEW 
												«Փաստ» օրաթերթը գրում է
Վերջին շրջանում թշնամին ակտիվ գործողությունների է դիմում, իսկ նախօրեին ագրեսիայի դիմեց ՀՀ-ի նկատմամբ, Հայաստանում հայտարարվեց, որ Ադրբեջանն օկուպացրել է մեր շուրջ 41 քկմ ինքնիշխան տարածքը: Ունենք զոհեր, վիրավորներ, գերեվարված զինծառայողներ:
Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի խոսքով, ընդհանուր գործընթացի մի շարք է սա, որի մեջ էին նաև անցած տարվա նախապատերազմական շրջանը, պատերազմը, պատերազմի արդյունքը, ստորագրված կապիտուլ յացիան ու դրան հաջորդած գործողությունների ամբողջ շղթան թե՛ տարածաշրջանում, թե՛ ՀՀ ներսում:
«Այդ շղթայում է նաև նշված ժամանակահատվածում շահագրգիռ աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային կենտրոնների դրսևորած վարքագիծը: Մեծ հաշվով, կա գործընթաց, որն սկսվել էր պատերազմից առաջ ու պարտադիր պետք է հանգեցներ պատերազմի: Հիմա պարզապես ականատես ենք 2020 թ. ստորագրված կապիտուլ յացիոն փաստաթղթի ու 2021-ի հունվարի 11-ի մոսկովյան փաստաթղթերի իմպլեմենտացիայի գործընթացին: Կարծում եմ՝ դրանց շուրջ խոստումներ էին տրվել՝ հատկապես դեմարկացիայի ու դելիմիտացիայի և կոմունիկացիաների բացման առումով: Այդ խոստումները, ըստ իս, տրվել էին եթե ոչ մինչև պատերազմը, ապա շուրջ մեկ տարի առաջ, ու տրվել էին բոլոր շահագրգիռ կողմերին: Նաև կարծում եմ, որ այդ տրված խոստումների շնորհիվ էր, որ պատերազմում պարտված իշխանությունը ՀՀ-ում վերընտրվեց:
Օգտվելով որոշ աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային կենտրոնների բարիդրացիական վերաբերմունքից, Ն. Փաշինյանի վերարտադրության շուրջ աշխարհաքաղաքական կոնսենսուսից՝ նա վերընտրվեց, պահպանեց իշխանությունը, բայց, միևնույնն է, որևէ մեկը չէր չեղարկել իր ստանձնած պարտավորությունները: Հիմա պարզապես այդ խոստումները կատարելու ժամանակն է»,- «Փաստի» հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգը՝ շեշտելով, որ խոսքը, մասնավորապես, դեմարկացիայի, դելիմիտացիայի և կոմունիկացիաների բացման մասին է: «Հիմա դա կկոչենք միջանցք, թե ճանապարհների բացում, փաստն այն է, որ անգամ նոյեմբերի 9-ի փաստաթղթով հստակ նշված է, որ Սյունիքով անցնող ճանապարհը, որը պետք է Ադրբեջանը միացնի Նախիջևանի և, ըստ էության, Թուրքիայի հետ, վերահսկվելու է այլ երկրի ուժային կառույցների, մասնավորապես, ՌԴ սահմանապահ զորքերի կողմից:
Դա իր բնույթով, ամեն դեպքում, միջանցք է: Հիմա եկել է ժամանակը, երբ որոշակի պայմանավորվածություններ պետք է փաստաթղթավորվեն: Վերջին օրերին և, մասնավորապես, նախօրեին, Ադրբեջանի կողմից բացահայտ և ուղղակի ագրեսիա եղավ միջազգային հանրության ու շահագրգիռ կողմերի թողտվությամբ: Իմաստը Փաշինյանին հասկացնելն էր, որ շուրջ մեկ տարի առաջ վերցված թե՛ գրավոր, թե՛ բանավոր պարտավորվածությունները չկատարելու տարբերակ չկա:Պարզ ասած՝ աշխարհաքաղաքական գիգանտներին «գցելու» տարբերակի մասին պետք է մոռանա: Նախօրեին տեղի ունեցած գործողությունների իմաստը ճնշումն է, ինչը շատ պարզ է»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է ՀՀ իշխանության ներկայացուցիչների կողմից ստեղծված իրավիճակում կրկին ՌԴ-ին ուղղված սլաքներին՝ Վ. Հակոբյանը նախ շեշտեց. «Ասել, որ աշխարհաքաղաքական ու, մասնավորապես, ռուսական գործոնը որևէ ազդեցություն չի ունենում այսօրվա իրավիճակի վրա, ճիշտ չի լինի: Հեռու է իրականությունից նաև այն հանգամանքը, ըստ որի՝ ՌԴ-ն, որպես ռազմավարական դաշնակից, բավարարում է մեր բոլոր սպասումները: Փաստն այն է, որ Ռուսաստանի ռազմավարական դաշնակից համարվող Հայաստանը 44-օրյա պատերազմում ջախջախիչ պարտություն է կրել, Թուրքիայի ռազմավարական դաշնակից Ադրբեջանը նույն պատերազմում շռնդալից հաղթանակ է արձանագրել:
Սա արդեն առաջացնում է այն հարցը, թե որքանո՞վ են ռազմավարական դաշնակիցները պատերազմական զարգացումներում բոլոր առումներով էֆեկտիվ եղել: Այլ հարց է, իհարկե, թե որքանո՞վ են ռազմավարական դաշնակցի՝ ՌԴ-ի հետ աշխատանքներում էֆեկտիվ եղել այսօրվա ՀՀ իշխանությունները: Կարծում եմ՝ պատերազմից առաջ ու պատերազմի ժամանակ ՀՀ իշխանությունները տապալել են ոչ միայն ռազմավարական դաշնակից ՌԴ-ի, այլև բոլոր աշխարհաքաղաքական ու ռեգիոնալ կենտրոնների հետ ունեցած հարաբերություններն ու աշխատանքը: Դրա հետևանքով մենք պատերազմի ժամանակ չունեինք որևէ դաշնակից, որը գոնե կդատապարտեր Ադրբեջանի ագրեսիան: Չունենք նաև հիմա, երբ Ադրբեջանն արդեն բացահայտ ագրեսիայի է դիմում ՀՀ միջազգայնորեն ճանաչված սուվերեն տարածքի նկատմամբ»:
Այս օրերին հնչած միջազգային բոլոր հայտարարությունները, քաղտեխնոլոգի խոսքով, եղել են պարիտետային, անգամ քաղաքական նշանակություն չունեցող հերթապահ հայտարարություններ: Ինչ վերաբերում է իշխող ուժի ներկայացուցիչների ելույթներին՝ կապված ՌԴ-ի հետ, նա հավելեց. «Նախօրեին իշխող կուսակցության ներկայացուցիչներից ով դուրս եկավ տրիբունա, սկսած շոու բիզնեսի ներկայացուցիչներից, վերջացրած նախկինների նախկիններով, ԱԽ քարտուղարով, հայտարարեցին, թե՝ «ռուսներ, մեզ պետք է գաք ու փրկեք»: Սլաքներն ուղղակիորեն ոչ թե պատճառի, այլ հետևանքների վրա են ուղղում: Այսինքն, չի խոսվում այն մասին, թե ինչպես գործը հասավ այս կետին, որ արդեն մեր տարածքում են զինվորներ սպանում, մեր տարածքից են գերի տանում, ոնց են նվաստացնում մեր զինվորներին, ազգին: Հակառակը՝ սլաքները թեքեցին դուրս ու... իբր շանտաժային էլեմենտներով:
Մասնավորապես, ԱԽ քարտուղար կոչեցյալը, որի գործառույթը միայն ինչ-որ բան գուժելն է, ասաց՝ եթե ռուսները չօգնեն, կդիմեն ուրիշ կառույցների: Սա սովորական քաղաքական մանիպուլյացիա է՝ նոր սակարկություն սկսելու համար: Բայց, ընդհանուր առմամբ, պետք է մի բան հաշվի առնենք, որ առաջին դեմքից սկսած ու վերջացրած վերջին պատգամավորով, աշխարհում այդքան «քաշ» չունեն, որ կարողանան նոր, այն էլ՝ սակարկային օրակարգեր առաջ քաշել: Իրենք քաղաքական մեծ գործընթացում լավագույն դեպքում ուղևոր են: Օրինակ՝ երբ կապիտուլյացիա ստորագրած գործիչն ասում է՝ խաղաղության դարաշրջան եմ սկսում, պատկերացնում եմ, թե դա Մոսկվայում, Վաշինգտոնում, Թեհրանում կամ Պեկինում ինչ զվարճանք է առաջացնում: Այլ կլիներ, եթե նման ամբիցիոզ հայտարարություններով հանդես գային մինչև կապիտուլյացիան՝ անցած 26 տարվա ընթացքում, քանի որ այլ էր կարգավիճակը թե՛ տարածաշրջանում, թե՛ անգամ աշխարհում, որովհետև վերահսկում էինք շատ կարևոր տարածքներ, գոյություն ուներ կարգավիճակ:
Հիմա, երբ քո կարգավիճակը երկրի ներսում պայմանավորված է արտաքին քաղաքական «դաբրոներով», այն էլ՝ մինչև «դեդլայնը», ո՞վ է քեզ հետ խոսելու: Ամբիցիոզ հայտարարություններ, սակարկային նոր թեմաներ են բարձրացնում, բայց իրենց հետ ո՞վ է նստելու ու խոսի: Ոչ մի լուրջ մարդ չի խոսի, էլ չեմ ասում՝ լուրջ ղեկավար: Այս ուժն անգամ երկրի ներսում չի տիրապետում իրավիճակին, չի վերահսկում իրավիճակը ու անգամ իր երկրի ներսում սեփական անձի անվտանգության խնդիր ունի: Նման ուժի, նման անձի հետ շատ լուրջ բաների մասին միջնաժամկետ հեռանկարի առումով ոչ ոք չի խոսում: Բոլորը հասկանում են, որ խոսքը կարճաժամկետ հեռանկարի մասին է»:
Անդրադառնալով ստեղծված իրավիճակից բխող հնարավոր զարգացումներին՝ քաղտեխնոլոգը նշեց. «Եթե խոսում ենք հեռանկարների մասին, պետք է հիշենք նոյեմբերի 9-ից հետո առկա այն քաղաքական օրակարգը, որը կար փողոցում: Այն ժամանակ ասվում էր, որ կապիտուլ յացիայի ստորագրման պարագայում նախևառաջ պետք է փոխվի բանակցողը: Հիմա՝ այս մեկ տարվա ընթացքում, գրեթե բոլոր բացասական կանխատեսումներն իրականություն են դառնում: Դեռ անցած տարվա նոյեմբերին ու դեկտեմբերին խոսվում էր այն մասին, որ մյուս թիրախը Սյունիքն է լինելու, որ Սյունիքը չի կարողանալու պահել այն ուժը, որը կապիտուլյացիա է ստորագրել:
Նշվում էր, որ այդ բանակցողն ի վիճակի չի լինելու որևէ հարց լուծել հօգուտ Հայաստանի և Արցախի հանրապետությունների՝ եթե անգամ ինչ-որ հանրաքվեներով ու ընտրություններով ոչ թե 54, այլ 154 տոկոս ստանա: Ինչո՞ւ, որովհետև նման հարցերը ոչ թե հանրաքվեներով ու ընտրություններով, այլ էլիտաների միջոցով են լուծվում: Եթե էլիտաները չեն կարողանում այդ հարցը լուծել, ապա ընտրողներն ընդհանրապես չեն կարող: Կան հարցեր, որոնց լուծումը միջազգային շահագրգռվածությունների շրջանակում է, և եթե ինչ-որ մեկին անգամ պահում են իշխանության, ապա՝ մինչև վերցրած պարտավորությունները լուծելը:
Հիմա ունենք իրավիճակ, երբ այսօրվա իշխանությունների ունակությունները, լծակները, քաղաքական, նաև երկրի ռազմաքաղաքական կշիռը թույլ չեն տալիս բանակցային ու նաև ռազմական ճանապարհով հարցեր լուծել: Այս պայմաններում միակ ճանապարհը, որը կարող է նոր հնարավորությունների պատուհան բացել և բանակցային գործընթացում այս անբարենպաստ ընթացքը կանգնեցնել, բանակցողի անհապաղ փոփոխությունն է»: Այս համատեքստում նա հիշեցրեց հայտարարված, բայց այդպես էլ չկայացած վիդեոկոնֆերանսի մասին, որը պետք է տեղի ունենար ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների միջև. «Չիրականացավ, ինչի հետևանքը տեսանք. այն է՝ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով զոհեր, գերիներ, տարածքային կորուստներ ու վիրավորներ ունենք: Այս մեթոդոլոգիան նման շարունակության դեպքում պրակտիկա է դառնալու»:
ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
 
			
			
			 Connected, Convenient, Converse: Andranik Grigoryan Presents Converse Bank’s Digital Transformation Journey at the BACEE Conference
Connected, Convenient, Converse: Andranik Grigoryan Presents Converse Bank’s Digital Transformation Journey at the BACEE Conference
 IDBank - Silver Sponsor of BACEE’s 50th Jubilee International Banking Conference
IDBank - Silver Sponsor of BACEE’s 50th Jubilee International Banking Conference With the support of IDBank and Idram, the “Symphonic Forest” project was launched
With the support of IDBank and Idram, the “Symphonic Forest” project was launched
 Ucom Supports the Development of a Safe and Trusted Digital Environment in Armenia
Ucom Supports the Development of a Safe and Trusted Digital Environment in Armenia
 Young Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to Moscow
Young Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to Moscow Suren Parsyan to Represent Armenia at “Sagarmanthan: The Great Oceans Dialogue 2025” International Forum
Suren Parsyan to Represent Armenia at “Sagarmanthan: The Great Oceans Dialogue 2025” International Forum Pay at cafés and bars with Idram&IDBank and earn lots of idcoins
Pay at cafés and bars with Idram&IDBank and earn lots of idcoins Unibank Launches Online Queue Booking System
Unibank Launches Online Queue Booking System With Unibank’s Sponsorship Armenia Hosts Open Rock Climbing Championship
With Unibank’s Sponsorship Armenia Hosts Open Rock Climbing Championship AraratBank Serves as Title Sponsor of "What? Where? When?" Intellectual Game
AraratBank Serves as Title Sponsor of "What? Where? When?" Intellectual Game Converse Bank’s CFO Highlights the Bank’s Resilient Growth and Management Practices at the BACEE Conference
Converse Bank’s CFO Highlights the Bank’s Resilient Growth and Management Practices at the BACEE Conference
 Idram Announces Partnership with the World’s Leading Crypto Exchange Bybit in the Field of Innovative Payments
Idram Announces Partnership with the World’s Leading Crypto Exchange Bybit in the Field of Innovative Payments
 IDsalary Package – A Convenient and Beneficial Tool
IDsalary Package – A Convenient and Beneficial Tool
 Ucom Reopens Its Sales and Service Center on 8 Komitas Avenue
Ucom Reopens Its Sales and Service Center on 8 Komitas Avenue
 AraratBank: Financial Partner of Théâtron Festival
AraratBank: Financial Partner of Théâtron Festival The Sound of Artsakh in the USA
The Sound of Artsakh in the USA Converse Bank and Asia Alliance Bank Launch Strategic Partnership
Converse Bank and Asia Alliance Bank Launch Strategic Partnership
 Educational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young Musicians
Educational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young Musicians Ucom General Director Ralph Yirikian Speaks on Digital Security
Ucom General Director Ralph Yirikian Speaks on Digital Security
 JOIN US: Transfer Your Real Estate-Secured Loan to AraratBank on Favorable Terms
JOIN US: Transfer Your Real Estate-Secured Loan to AraratBank on Favorable Terms  Converse Bank Receives BACEE Award for International Banking Cooperation at 50th Jubilee Conference
Converse Bank Receives BACEE Award for International Banking Cooperation at 50th Jubilee Conference
 Unibank to Issue Cards Featuring Designs Created by Kids
Unibank to Issue Cards Featuring Designs Created by Kids Converse Bank Becomes the Diamond Sponsor of the 50th BACEE Jubilee Conference
Converse Bank Becomes the Diamond Sponsor of the 50th BACEE Jubilee Conference Financial Literacy Lesson with Idram Junior
Financial Literacy Lesson with Idram Junior
 Silicon Mountains 2025 Tech Summit Concludes with the Support of Ucom
Silicon Mountains 2025 Tech Summit Concludes with the Support of Ucom
 IDBank issued the 6th tranche of bonds of 2025
IDBank issued the 6th tranche of bonds of 2025
 200 Scholarships for the Best Students. Ameriabank Announces a Contest for the Second Year in a Row
200 Scholarships for the Best Students. Ameriabank Announces a Contest for the Second Year in a Row
 Ucom Supports the Development of a Digital Security Culture in Armenia
Ucom Supports the Development of a Digital Security Culture in Armenia
 AraratBank Modernizes Matenadaran's Security System
AraratBank Modernizes Matenadaran's Security System The Power of One Dram, My Forest Armenia, and the Armenian State Symphony Orchestra Sign a Memorandum of Cooperation
The Power of One Dram, My Forest Armenia, and the Armenian State Symphony Orchestra Sign a Memorandum of Cooperation Ucom and Nokia։ Autonomous Networks and AI Applications for 6G
Ucom and Nokia։ Autonomous Networks and AI Applications for 6G AraratBank and Teach For Armenia Sign Memorandum of Cooperation
AraratBank and Teach For Armenia Sign Memorandum of Cooperation The Aylagir Coding Contest sponsored by AraratBank concludes
The Aylagir Coding Contest sponsored by AraratBank concludes IDBank Sponsors YSU International Conference on “Transforming Economy”
IDBank Sponsors YSU International Conference on “Transforming Economy” Solar Solutions in Areni: Ucom and FPWC Support Environmental Protection
Solar Solutions in Areni: Ucom and FPWC Support Environmental Protection
 Silicon Mountains 2025 Tech Summit Speakers Met with Media Representatives
Silicon Mountains 2025 Tech Summit Speakers Met with Media Representatives
 Financial Literacy with Idram and IDBank: A Meeting with the Students of the Republican Center for Children and Youth
Financial Literacy with Idram and IDBank: A Meeting with the Students of the Republican Center for Children and Youth SIA 2025 Award Ceremony Held under AraratBank Sponsorship
SIA 2025 Award Ceremony Held under AraratBank Sponsorship Renovation Loans, Fast and Affordable with IDBank
Renovation Loans, Fast and Affordable with IDBank AraratBank Joins ArcaQR
AraratBank Joins ArcaQR Nature in the Language of Music: IDBank as Main Partner of the “Symphonic Forest” Concert
Nature in the Language of Music: IDBank as Main Partner of the “Symphonic Forest” Concert Ucom Is the Platinum Partner of the Silicon Mountains 2025 Summit
Ucom Is the Platinum Partner of the Silicon Mountains 2025 Summit Dekavva Foundation Signs Partnership Agreement with Gegharkunik Regional Administration
Dekavva Foundation Signs Partnership Agreement with Gegharkunik Regional Administration With the Financing of IDBank, the Village of Svarants Will Have a Kindergarten: The “Side by Side” Program Continues
With the Financing of IDBank, the Village of Svarants Will Have a Kindergarten: The “Side by Side” Program Continues DigiTec 2025: Armenia’s Biggest Tech Event Promises Nonstop Surprises
DigiTec 2025: Armenia’s Biggest Tech Event Promises Nonstop Surprises 5,019,829 AMD to “Moonq” Technoschool: “My Forest Armenia” is the October’s Beneficiary
5,019,829 AMD to “Moonq” Technoschool: “My Forest Armenia” is the October’s Beneficiary How to Use the Rate.Trading Platform
How to Use the Rate.Trading Platform Trip to Zanzibar, iPhone 17 and Other Prizes – Special Offer from AraratBank and Arca
Trip to Zanzibar, iPhone 17 and Other Prizes – Special Offer from AraratBank and Arca Financially Literate with Idram and IDBank: A Meeting at the Hayordi Camp
Financially Literate with Idram and IDBank: A Meeting at the Hayordi Camp Empowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.
Empowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.			 
			
			
				 
			
			
			



