Ինչ իրավիճակ է Նորավանի սահմանին
SOCIETY«Այս պահին իրավիճակը հանդարտ է»։ Այս մասին «Հրապարակ»-ին հայտնեց Սյունիքի մարզի Նորավան բնակավայրի վարչական ղեկավար Սլավիկ Պապյանը։
Նրա խոսքով` գիշերը եւս հանդարտ է անցել, գյուղում էլ խուճապ չկա, սակայն բնակիչները որոշակի անհանգստություն ունեն։
Պապյանը նաեւ նշեց, որ իրենց գյուղից զոհեր եւ վիրավորներ չկան. «Չէ չկա, իրականում էլ տեղյակ չեմ։ Ինչքանով տեղյակ եմ` մյուս գյուղերում էլ է հանգիստ»։
Նշենք, որ երեկվանից հակառակորդը կրակում էր Սյունիքի մարզի սահմաններին, երկու կողմն էլ ունի զոհեր եւ վիրավորներ։
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by Euromoney
3
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
4
Ucom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills
5
Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank



