Ո՞վ է հրամանատարներին տվել նահանջի հրաման և զինվորին անպաշտպան թողել թշնամու դեմ. Հոխիկյան
BLOGՔչերը գիտեն, թե վերջին 2 ամիսների ընթացքում մեր բանակը շփման գծում ինչպիսի պատասխան է տվել թշնամու սադրանքներին։ Չի ասվում, քանի որ դա կբարձրացնի հայ ազգի ոգին։
Քչերը գիտեն, որ Արցախում հայկական բանակը հաճախ սատկացնում է թշնամուն։ Օրինակ, մեր 6 վիրավորի դիմաց թշնամու դիրքում 2 սպանված է լինում, իսկ դրա մասին պաշտոնական հաղորդագրություններ չեն տարածվում։ Չեն ասում, քանի որ հայ ազգը պետք է պարտվածի բարդույթով տառապի ու գլխիկոր համաձայնի Փաշինյանի ու Ալիևի գործարքի կատարմանը։
Քչերը գիտեն, թե Շուշիում նոյեմբերի 8-ից հետո թշնամին ինչքան մարդկային կորուստ է ունեցել անհայտ կրակոցներից։ Չի ասվում, քանի որ հայ ազգի մեջ պետք է տարածել միայն ուժեղ թշնամու լեգենդը։ Համոզել, թե ուժեղ թշնամին կոտորում է, մենք էլ թույլ ու անկամ ենք։
Քչերը գիտեն, թե ռուս խաղաղապահները ինչքան զոհ են տվել ադրբեջանական կողմի կրակոցներից։ Չի ասվում, որպեսզի հայ ազգի մոտ հանկարծ տպավորություն չստեղծվի, թե ռուսները կարող են նաև մեր անվտանգությունը ապահովել։ ՀՀ իշխանության նպատակն է իր ենթակա կուսակցությունների ու անձանց ձեռամբ հետևողականորեն հակառուսական քարոզչություն տանել։
Քչերը գիտեն, որ նոյեմբերի 15-ին Սիսիանի, Ջերմուկի, Վարդենիսի ուղղությամբ թշնամու ձեռնարկած դիվերսիաների ժամանակ զորքը տևական ժամանակ պաշտպանել է մեր դիրքերը՝ թշնամուն լուրջ կորուստներ պատճառելով, և միայն Երևանից գնացած խիստ հրահանգից հետո նահանջել։
Ո՞վ է հրամանատարներին տվել նահանջի հրաման և զինվորին անպաշտպան թողել թշնամու դեմ։
Ո՞վ է հայ զինվորի կյանքի ու արժանապատվության հաշվին ապահովում իր իշխանության ամրությունը՝ թշնամուն տալով հայկական պետականության բոլոր անվտանգային համակարգերը՝ բարձունքները, լճերը, ջրամբարները, գետերի ակունքները, ճանապարհները։
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants
5
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...



