ՌԴ ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
INTERNATIONAL NEWSՀայաստանի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունների ղեկավարները Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ զրույցից հետո իրավիճակը կայունացնելու միջոցներ են ձեռնարկել, եւ իրավիճակը Քիլիսալի լեռան շրջանում նորմալացել է։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Շոյգուի նախաձեռնությամբ Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության ռազմական գերատեսչությունների ղեկավարների հետ տեղի ունեցած հեռախոսազրույցների արդյունքում ադրբեջանական եւ հայկական կողմերը իրավիճակը կայունացնելու միջոցներ են ձեռնարկել։ Ներկայում բախումները Քիլիսալի լեռան շրջանում դադարել են, իրավիճակը վերադարձել է բնականոն հուն եւ վերահսկողության տակ է»,- ասվում է հաղորդագրության մեջ։
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
3
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
4
Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutua...
5
Unibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%



